6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները տենդի ժամանակ առաջացող ցնցումների մեծ ռիսկի են ենթարկվում:
Սա կոչվում է ջերմային կամ տենդային (ֆեբրիլ) ջղաձգումներ կամ ցնցումներ:
Երեխաների մոտ մեկ երրորդը, ովքեր ունեցել են մեկ ջերմային ցնցում, կունենան ևս մեկը, առավել հաճախ՝ հաջորդ 12 ամսվա ընթացքում:
Ջերմային ցնցումը կարող է ներառել՝ գիտակցության կորուստ, մարմնի երկու կողմերում վերջույթների ցնցում, աչքերի ետ գլորում կամ մարմնի կարկամություն (ձգվածություն): Թեև ծնողների համար սա տագնապալի է, սակայն ջերմային ցնցումների ճնշող մեծամասնությունը տևական ազդեցություն չի ունենում:
Եթե ցնցում է տեղի ունենում՝
- ձեր երեխային պառկեցրեք կողքի կամ ստամոքսի վրա՝ հատակին կամ գետնին
- հեռացրեք ցանկացած սուր կամ ծակող առարկա, որը գտնվում է ձեր երեխայի մոտ
- թուլացրեք նրա ամուր հագուստը
- բռնեք ձեր երեխային՝ վնասվածքներից խուսափելու համար
- ոչինչ մի դրեք ձեր երեխայի բերանում կամ մի՛ փորձեք դադարեցնել ցնցումները
- զանգահարեք 1-03, եթե ցնցումը տևում է ավելի քան հինգ րոպե կամ ձեր երեխան ցնցումից հետո կարծես թե լավ չի վերականգնվում
- դիմեք անհետաձգելի բուժօգնության կամ շտապ օգնության բաժանմունք, եթե դա ձեր երեխայի առաջին ջերմային ցնցումն է:
Եթե ձեր երեխան շտապ օգնության կարիք չունի, տեսեք ձեր նրա բժշկին որքան հնարավոր է շուտ՝ հետագա գնահատման համար:
Իմացե՛ք ավելին մանկահասակ երեխաների ֆեբրիլ ցնցումների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024