Խմե՛ք առատ հեղուկներ. բարձր ջերմությունը կարող է առաջացնել հեղուկների կորուստ և ջրազրկում, որը կանխելու կամ մեղմացնելու համար խորհուրդ է տրվում առատ ջրի և (կամ) հյութերի ընդունում: Մինչև մեկ տարեկան երեխաների համար օգտագործեք ներքին ընդունման (օրալ) ռեհիդրատացիոն լուծույթներ, որոնք պարունակում են ջուր և հավասարակշռված չափաբաժիններով աղեր և լրացնում են օրգանիզմի ջրի ու էլեկտրոլիտների պակասը: Ըստ ցանկության, կարելի է նաև ընդունել սառույցով հեղուկներ:
Ապահովե՛ք հանգիստ միջավայր. տենդից վերականգնվելու համար օրգանիզմը հանգստի կարիք ունի: Հակառակ դրան, ֆիզիկական ակտիվությունը կարող է բարձրացնել ձեր մարմնի ջերմաստիճանը: Մնացեք տանը և ժամանակի մեծ մասն անցկացրեք հանգիստ պառկած կամ կիսապառկած վիճակում:
Ապահովե՛ք զով պայմաններ. հագեք թեթև հագուստ, պահեք սենյակի ջերմաստիճանը զով և քնեք միայն թեթև վերմակով: Խուսափեք մարմինը ջերմացնող միջոցներից, որոնք կարող են ավելի բարձրացնել ձեր մարմնի ջերմաստիճանը: Բացառեք սառը ցնցուղը կամ լոգանքը, որոնք կարող են վատթարացնել ձեր ինքնազգացողությունը:
Դիմեք ձեր բժշկին, եթե բարձր ջերմություն դարձել է կայուն և անհանգստացնող։
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։