Հաճախակի լվացե'ք ձեր ձեռքերը և սովորեցրե՛ք երեխաներին անել նույնը, հատկապես ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո, ինչպես նաև դրսում խաղալուց կամ մարդաշատ վայրերում գտնվելուց, հիվանդ մարդու հետ շփվելուց, ընտանի կամ այլ կենդանիներին դիպչելուց և հանրային տրանսպորտից օգտվելուց հետո:
Ցո՛ւյց տվեք և բացատրե՛ք ձեր երեխային, թե ինչպես լիարժեք լվանա ձեռքերը, այդ թվում՝ հոսող ջրի տակ և օճառափրփուրով յուրաքանչյուր ձեռքի ափային և դրսային մակերեսները և մատների արանքը լավ տրորելով:
Ձեզ մոտ պահեք ձեռքերի ախտահանման միջոցներ ճանապարհորդելիս, արշավների ընթացքում կամ այն դեպքերի համար, երբ մոտակայքում մաքուր ջուր կամ օճառ չկա:
Փորձե՛ք խուսափել ձեր քթին, բերանին կամ աչքերին դիպչելուց, քանի որ նշվածները վիրուսների և բակտերիաների օրգանիզմ թափանցելու գլխավոր ուղիներն են և հարուցիչների ներթափանցումը կարող է առաջացնել վարակային հիվանդություն:
Հազալիս փակե՛ք ձեր բերանը, իսկ փռշտալիս՝ քիթը և սովորեցրեք ձեր երեխային վարվել նույն կերպ: Հնարավորության դեպքում հազալիս կամ փռշտալիս հեռացեք այլ մարդկանցից:
Խուսափեք բաժակները, ջրի բաժակները կամ սպասքը ձեր երեխայի կամ երեխաների հետ համատեղ օգտագործելուց:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։