Գրիպ. բարդություններ
27-05-2021
1 րոպե

Երիտասարդ և առողջ մարդկանց համար հաճախ գրիպը ծանր վարակ չէ:
Գրիպով վարակվելիս նրանց ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն մեկ-երկու շաբաթվա ընթացքում հիվանդությունը սովորաբար անհետևանք անհետանում է: Սակայն երեխաների և բարձր ռիսկի խմբերին պատկանող չափահասների մոտ գրիպը կարող է զարգացնել մի շարք բարդություններ, այդ թվում՝
- թոքաբորբ (պնևմոնիա)
- բրոնխիտ
- ասթմայի նոպա
- սրտային խնդիրներ
- ականջի վարակներ
- սուր շնչառական դիսթրես համախտանիշ:
Թոքաբորբն ամենածանր բարդություններից մեկն է: Մեծ տարիքով և քրոնիկ հիվանդություններով մարդկանց մոտ թոքաբորբը կարող է ունենալ մահվան ելք:
Հոդվածը վերանայվել է՝ 27-05-2021