Գրիպ. ախտորոշում
27-05-2021
1 րոպե

Գրիպն ախտորոշվում է ըստ ախտանիշների, զննման, իսկ որոշ դեպքերում՝ նաև ինֆլուենցա վիրուսի հայտնաբերման թեստով:
Գրիպի լայն տարածման սեզոններին կարող է լաբորատոր ախտորոշման կարիք չառաջանալ, և բժիշկն ախտորոշի միայն հիմնվելով գանգատների և մյուս ախտանիշների վրա:
Այնուամենայնիվ, որոշ իրավիճակներում գրիպի վիրուսի հայտնաբերման թեստը կարող է դառնալ կարևոր: ՊՇՌ մեթոդով թեստը ավելի զգայուն է, քան մյուս թեստերը և նաև կարող է նույնականացնել վիրուսի շտամը:
Եթե գրիպն ընթանում է բարդություններով, առաջանում է լրացուցիչ հետազոտությունների կարիք: Oրինակ, կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ կարելի է ախտորոշել թոքաբորբը (պևնմոնիա), իսկ համակարգչային տոմոգրաֆիայով (ԿՏ)՝ միմյանցից տարբերակել գրիպով և COVID-19-ով պատճառված թոքաբորբերը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022