Գրիպ (ինֆլուենցա)
27-05-2021
1 րոպե

Գրիպը վիրուսային վարակ է, որն ախտահարում է շնչառական համակարգը՝ քիթ, ըմպան-կոկորդ և թոքեր:
Գրիպի բժշկական անվանումը ինֆուլենցա է, որը չպետք է շփոթել ստամոքսի «գրիպի» հետ, որը փորլուծությամբ և փսխումներով ընթացող նորովիրուսային վարակ է: Գրիպը չպետք է շփոթել նաև մրսածության կամ վերին շնչուղիների վիրուսային վարակի հետ, որը նույնպես ընթանում է վերին շնչուղիների բորբոքմամբ, սակայն ավելի թեթև է և հազվադեպ է բարդացած ընթացք ստանում:
Մարդկանց մեծ մասի մոտ գրիպն ինքնուրույն լավանում է, թեև երբեմն գրիպը և դրա բարդությունները կարող են բերել մահվան: Գրիպի բարդությունների զարգացման առումով բարձր ռիսկի խմբերից են՝
- մինչև 5 տարեկան, հատկապես մինչև 6 ամսական մանկահասակ երեխաներ
- 65 տարեկանից բարձր չափահասներ
- խնամքի տների և այլ երկարաժամկետ խնամքի հաստատությունների բնակիչներ
- հղի և նոր մայրացած կանայք (ծննդաբերությունից հետո մինչև 2 շաբաթվա ընթացքում)
- թուլացած իմունային համակարգով մարդիկ
- բնիկ ամերիկացիներ
- քրոնիկ հիվանդություններով մարդիկ, օրինակ՝ ասթմա, սրտային հիվանդություն, երիկամային հիվանդություն, լյարդային հիվանդություն և դիաբետ
- խիստ գեր մարդիկ, ում մարմնի քաշի գործակիցը (անգլերեն՝ BMI) 40 և ավելի բարձր է:
Թեև գրիպի դեմ ամենամյա պատվաստումը 100%-ոց արդյունավետ չէ, կարող է լավագույնս պաշտպանել գրիպի վիրուսից:
Հոդվածը վերանայվել է՝ 11-07-2021