Գրիպ. կանխարգելում
27-05-2021
2 րոպե

Ժամանակակից ուղեցույցները խորհուրդ են տալիս, որ 6 ամսականից բարձր բոլոր տարիքի մարդիկ ստանան գրիպի դեմ տարեկան պատվաստում:
Գրիպի դեմ պատվաստումը կարող է կրճատել գրիպով վարակվելու և վարակի ծանր ընթացքի, ինչպես նաև գրիպից հետո զարգացող և հիվանդանոցային բուժում պահանջող լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը:
Գրիպի դեմ պատվաստումը առանձնահատուկ կարևոր է մեր օրերում, քանի որ գրիպը և կորոնավիրուսային հիվանդություն 2019-ը (COVID-19) ունեն համանման ախտանիշներ: Գրիպի դեմ պատվաստումը կարող է մեղմացնել այն ախտանիշները, որոնք կարող են շփոթվել COVID-19-ի նշանների հետ: Գրիպի կանխարգելումը, ծանր ընթացքի և հիվանդանոցային բուժման կրճատումը նաև կարող են նվազեցնել այն մարդկանց թիվը, ովքեր սպասում են հիվանդանոցային բուժման իրենց հերթին:
Գրիպի դեմ տարեկան պատվաստումը պաշտպանում է 3-4 տեսակի ինֆլուենցա վիրուսներից, որոնք ակնկալվում են լինել տվյալ տարվա գրիպի սեզոնի ամենատարածված շտամները: Ներարկման ձևերից բացի առկա են նաև քթային սփրեյներ, որոնք խորհուրդ են տրվում ասթմայով և խզզոցներ ունեցող հղի կանանց, 2-4 տարեկան երեխաներին և թուլացած իմունային համակարգով մարդկանց։
Եթե ունեք հավկիթից ալերգիա, կարող եք ստանալ գրիպի դեմ պատվաստում:
Վարակի տարածման վերահսկում
Գրիպի դեմ պատվաստումը բացարձակ՝ 100%-ով արդյունավետ չէ, ուստի կարևոր է նաև հետևել վարակի տարածումը նվազեցնող մի շարք կանոններին:
- Լվացե՛ք ձեռքերը. Հաճախակի առնվազն 20 վայրկյան լվացեք ձեռքերը օճառով և ջրով, որ կանխարգելեք բազմաթիվ տարածված վարակները կամ ախտահանեք ալկոհոլ պարունակող միջոցներով, եթե մոտկայքում մաքուր ջուր չկա:
- Խուսափե՛ք դեմքին դիպչելուց. խուսափեք աչքերին, քթին կամ բերանին դիպչելուց:
- Ծածկե՛ք հազն ու փռշտոցը. փռշտալու կամ հազալու ժամանակ փակեք քիթը և բերանը ծալված արմունկով կամ անձեռոցիկով: Անմիջապես աղբարկղը նետեք օգտագործած անձեռոցիկը և լվացեք ձեռքերը:
- Մաքրե՛ք մակերևույթները. պարբերաբար մաքրեք կամ ախտահանեք տան կամ աշխատավայրի հաճախ հպվող մակերեսները (դռան բռնակներ, սեղան, համակարգչի ստեղնաշարներ, բջջայիններ և այլն), որ կանխարգելեք դրանց և հետո դեմքին դիպչելիս վարակվելու ռիսկը կամ վիրուսի տարածումը:
- Խուսափե՛ք բազմամարդ միջավայրերից. գրիպի վիրուսը հեշտությամբ տարածվում է բազմամարդ միջավայրերում՝ երեխաների խնամքի կենտրոններ, դպրոցներ, գրասենյակային շինություններ, հանրային տրանսպորտ և այլն: Գրիպի պիկի սեզոնին մարդկանց կուտակումներից խուսափելով կարող են կրճատել գրիպով վարակվելու ռիսկը: Հեռու մնացեք կամ անվտանգ տարածություն պահեք այն մարդկանցից, որոնք փռշտում կամ հազում են: Եթե վատառողջ եք, մնացեք տանը, քանի դեռ ջերմության նորմալացումից հետո առնվազն 24 ժամ չի անցել: Եթե ունեք ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, դիմեք բժշկական օգնության:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022