Գրիպ. ինքնօգնություն
27-05-2021
1 րոպե

Գրիպից վերականգնվելու ընթացքում հնարավորինս հարմարավետ զգալու համար փորձեք հետևյալ մեթոդները:
- Խմեք առատ հեղուկներ. լավ տարբերակներ են համարվում ջուրը, նոսրացված հյութը, թափանցիկ հեղուկները կամ գոլ կիտրոնաջուրը, որոնք կարող են կանխարգելել ջրազրկումը: Խուսափեք կոֆեինից և ալկոհոլից, որոնք կարող են ջրազրկել ձեր օրգանիզմը: Հավի բուլյոնը և այլ գոլ հեղուկները կարող են մեղմացնել քթի փակվածությունը:
- Հանգիստ. հնարավորության դեպքում մնացեք տանը, եթե ունեք բարձր ջերմություն, վատ հազ կամ դեղամիջոցներն ընդունելուց հետո դարձել եք քնկոտ: Սա թույլ կտա հանգիստ պայմաններում վերականգնել ուժերը և չվարակել այլ մարդկանց: Քնի ավելացումը կարող է օգնել իմունային համակարգի վերականգնմանը:
- Սովորական ցավազրկողներ. գրիպով պայմանավորված մկանահոդացավերի կամ գլխացավի դեմ կարող եք կարճատև օգտագործել դեղատոմս չպահանջող ցավազրկողներ, օրինակ՝ Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն): Ռեյի համախտանիշի ռիսկից ելնելով գրպանման ախտանիշներից լավացող երեխաներին և դեռահասներին չի կարելի տալ Ասպիրին:
- Նպաստեք վարակի կրճատմանը. մնացեք տանը և խուսափեք բազմամարդ միջավայրերից և անմիջական շփումներից (օրինակ՝ գործերն արեք հեռավար), եթե լավ չեք զգում կամ ունեք ջերմություն, որ կանխարգելեք վիրուսի տարածումը: Երեխաներին մի ուղարկեք մանկապարտեզ կամ դպրոց, քանի դեռ ջերմության կարգավորումից չի անցել առնվազն մեկ օր:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022