Գրադարան

Գրիպ. բուժում

Գրիպ. բուժում

Time Read 1 րոպե

Սովորաբար գրիպը բուժելու համար ձեզ հարկավոր չէ ավելին, քան միայն հանգստ պայմանները և շատ հեղուկները:

Սակայն, եթե ունեք ծանր վարակ կամ բարդությունների ավելի մեծ վտանգի տակ եք, ձեր բժիշկը կարող է գրիպի բուժման համար հակավիրուսային դեղամիջոց նշանակել: Այս դեղերը կարող են ներառել՝

  • Օսելտամիվիր (Տամիֆլու)
  • Զանամիվիր (Ռելենզա)
  • Պերամիվիր (Ռապիվաբ)
  • Բալօքսավիր (Քսոֆլուզա):

Այս դեղամիջոցները կարող են մեկ օրով կրճատել ձեր հիվանդությունը և օգնել կանխելու լուրջ բարդությունները:

Օսելտամիվիրը (Տամիֆլու) բերանային ընդունման (օրալ) դեղամիջոց է։ Զանամիվիրը (Ռելենզա) ներշնչվում է ասթմայի ինհալատորի նման սարքի միջոցով: Այն չպետք է օգտագործի որևէ քրոնիկ շնչառական խնդիր ունենալիս, ինչպիսիք են ասթման և թոքերի հիվանդությունները:

Հակավիրուսային դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները կարող են ներառել սրտխառնոց և փսխում: Այս կողմնակի ազդեցությունները կարող են թուլանալ, եթե դեղամիջոցն ընդունվի սննդի հետ:

Գրիպի շրջանառող շտամների մեծ մասը կայունացել է Ամանտադինի և Ռիմանտադինի (Ֆլումադին) նկատմամբ, և դրանց օգտագործումն այլևս չի խրախուսվում:

Հոդվածը տեղադրվել է՝ 27-05-2021 վերանայվել է՝ 25-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով