Ախտորոշումը հիմնված է ֆիզիկական քննության (բուժզննում) և այն գործոնների գնահատման վրա, որոնք կարող են առաջացնել փսխում, փորլուծություն կամ այլ ախտանիշներ:
Ձեր բժշկի հարցերը կներառեն՝
- ձեր գանգատները
- վերջերս կերած կամ խմած սնունդը կամ հեղուկները
- ձեզ հետ նույն սնունդն օգտագործած մարդկանց ախտանիշները
- ձեր ընդունած դեղերում վերջերս կատարված փոփոխությունները
- վերջերս կատարված ճանապարհորդությունները կամ ուղևորությունները:
Ձեր բժիշկը կզզնի ձեզ՝ բացառելու ձեր հիվանդության այլ պատճառները և ստուգելու ջրազրկման նշանները:
Ձեր բժիշկը կարող է նշանակել որոշ հետազոտություններ, այդ թվում՝
- կղանքի նմուշի թեստեր՝ բակտերիաների, վիրուսների, մակաբույծների կամ տոքսինների հայտնաբերման համար
- արյան թեստեր՝ հիվանդության պատճառը հայտնաբերելու, այլ վիճակները բացառելու կամ բարդությունները հայտնաբերելու համար:
Երբ որևէ մեկ այլ մարդ կամ ընտանիքի անդամները նույնպես ունեն սննդային թունավորում, դժվար է իմանալ, թե որ սննդամթերքն է աղտոտված եղել: Աղտոտված սնունդն ուտելուց մինչև հիվանդության սկիզբը կարող են ժամեր կամ օրեր անցնել: Այդ ընթացքում դուք կարող եք մեկ կամ մի քանի անգամ սնունդ ստանալ կամ հեղուկներ խմել: Սա դժվարացնում է որոշել, թե որ կոնկրետ սնունդն է հանդիսացել ձեր հիվանդության պատճառը:
Մեծ բռնկումների ժամանակ հանրային առողջապահության պաշտոնյաները կարող են գտնել այն ընդհանուր սնունդը, որից օգտվել են բազմաթիվ մարդիկ:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024