Skip to main content

Ախտանիշներ - Սննդային թունավորում

Ախտանիշները տարբերվում են՝ կախված նրանից, թե ինչն է հիվանդության պատճառը:

Կախված պատճառից, դրանք կարող են սկսվել մի քանի ժամից կամ մի քանի շաբաթվա ընթացքում:

Ընդհանուր ախտանիշներից են՝

  • ստամոքսի խանգարում
  • փսխում
  • փորլուծություն
  • փորլուծություն՝ արյան հետքերով
  • ստամոքսի ցավ և կծկանքներ (սպազմ)
  • ջերմություն
  • գլխացավ:

Ավելի հազվադեպ սննդային թունավորումը առաջացնում է նյարդաբանական ախտանիշներ և կարող է ստանալ ծանր ընթացք: Ախտանիշները կարող են ներառել՝

  • մշուշոտ տեսողություն կամ երկտեսություն
  • գլխացավ
  • վերջույթների շարժունակության կորուստ
  • կլման հետ կապված խնդիրներ
  • մաշկի ծակծկոցներ կամ թմրածություն
  • թուլություն
  • ձայնի փոփոխություններ:

Ե՞րբ դիմել բժշկին

Նորածիններ և երեխաներ

Նորածինների և երեխաների մոտ փսխումն ու փորլուծությունը կարող են արագ զարգացնել մարմնի հեղուկի ցածր մակարդակ, որը նաև կոչվում է ջրազրկում: Սա կարող է նորածինների մոտ առաջացնել լուրջ խանգարումներ:

Զանգահարեք ձեր երեխայի բժշկին, եթե ձեր երեխայի ախտանիշները ներառում են փսխում և փորլուծություն և հետևյալներից որևէ մեկը՝

  • վարքագծի կամ մտածողության անսովոր փոփոխություններ
  • խիստ ծարավի զգացում
  • միզարձակման քչացում կամ բացակայություն
  • թուլություն
  • գլխապտույտ
  • փորլուծություն, որը շարունակվում է ավելի քան մեկ օր
  • հաճախակի փսխումներ
  • արյուն կամ թարախ կղանքում
  • սև կամ ձութանման կղանք
  • ստամոքսի կամ ուղիղ աղիքի (հետանցքի շրջանի) սուր ցավ
  • որևէ աստիճանի ջերմություն մինչև 2 տարեկան երեխաների մոտ
  • 38,9 °C կամ ավելի բարձր ջերմություն ավելի մեծ երեխաների մոտ
  • այլ առողջական խնդիրների պատմություն (անամնեզ):

Չափահասներ

Չափահասները պետք է այցելեն իրենց բժշկին կամ շտապ օգնություն ստանան, եթե տեղի ունենան հետևյալը՝

  • Nervous system symptoms, such as blurry vision, muscle weakness and tingling of skin.
  • նյարդային համակարգի ախտանիշներ, ինչպիսիք են մշուշոտ տեսողությունը, մկանների թուլությունը և մաշկային ծակծկոցների զգացողությունը
  • մտածողության կամ վարքագծի փոփոխություններ
  • 39,4 °C կամ ավելի բարձր ջերմություն
  • հաճախակի փսխումներ
  • փորլուծություն, որը շարունակվում է ավելի քան երեք օր
  • ջրազրկման ախտանիշներ՝ խիստ ծարավի զգացում, բերանի չորություն, միզարձակման քչացում կամ բացակայություն, խիստ թուլություն, գլխապտույտ կամ ուշագնացության զգացում:

Իմացե՛ք ավելին ջրազրկման մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024