Գրադարան

Գինգիվիտ․ բարդություններ

Գինգիվիտ․ բարդություններ

Time Read 1 րոպե

Չբուժված գինգիվիտը կարող է վերաճել շատ ավելի լուրջ վիճակի՝ լնդային հիվանդության, որը տարածվում է ավելի խորն ընկած հյուսվածքների և ոսկրի վրա (պերիօդոնտիտ) և կարող է հանգեցնել ատամների կորստի:

Կան տեսակետներ այն մասին, որ լնդեզրի քրոնիկ բորբոքումը կապված է այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝ շնչառական հիվանդություն, դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, ինսուլտ և ռևմատոիդ արթրիտ: Որոշ հետազոտություններ վկայում են այն մասին, որ պերիօդոնտիտի համար պատասխանատու բակտերիաները կարող են լնդային հյուսվածքով թափանցել արյան հուն և ախտահարեն սիրտը, թոքերը և օրգանիզմի այլ շրջանները: Այնուամենայնիվ, նման փոխկապվածության հաստատումը պահանջում է լրացուցիչ հետազոտություններ:

Գինգիվիտի ծանր ձևերից մեկը՝ ներկրոզացվող խոցային գինգիվիտն ընթանում է լնդային ցավերով, վարակված, արյունահոսող և խոցոտված լնդերով: Այս վիճակն ավելի հաճախ հանդիպում է զարգացող երկրներում, որտեղ տարածված են թերսնուցումը և անբարենպաստ կենցաղային պայմանները:

Հոդվածը տեղադրվել է՝ 10-11-2021 վերանայվել է՝ 09-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով