Գրադարան

Գինգիվիտ (լնդաբորբ)

Գինգիվիտ (լնդաբորբ)

Time Read 1 րոպե

Գինգիվիտը լնդային հիվանդության կամ պերիօդոնտալ հիվանդության տարածված և թեթև տեսակն է, որն առաջացնում է ատամների հիմքը շրջապատող լնդերի՝ գինգիվայի գրգռում, կարմրություն և այտուց (բորբոքում):

Կարևոր է, որ դուք լրջորեն վերաբերվեք լնդաբորբին և հնարավորինս արագ ձեռնարկեք բուժման միջոցառումներ, քանի որ այն կարող է բերել ավելի ծանր լնդային հիվանդության՝ պերիօդոնտիտի և ատամի կորստի:

Գինգիվիտի ամենատարածված պատճառը բերանի խոռոչի և ատամների հիգիենայի անտեսումն է: Դրան հակառակ, բերանի խոռոչի պատշաճ հիգիենայի սովորույթները, օրինակ՝ օրական առնվազն երկու անգամ խոզանակով և առնվազն մեկ անգամ ատամնաթելով ատամները մաքրելը և ատամնաբույժի կանոնավոր կանխարգելիչ զննումները կարող են օգնել գինգիվիտի կանխարգելմանը կամ հետզարգացմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 10-11-2021 վերանայվել է՝ 09-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով