Գրադարան

Գինգիվիտ․ ինքնօգնություն

Գինգիվիտ․ ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Լնդաբորբը կանխարգելելու և ետզարգացնելու համար տանը կարող եք անցկացնել հետևայլ պարզ միջոցառումները:

  • Օրական առնվազն երկու անգամ կամ, ավելի լավ կլինի, որ նաև ճաշելուց կամ քաղցրավենիք ուտելուց հետո խոզանակով ու ատամի մածուկով մաքրեք ատամները:
  • Օգտագործեք փափուկ խոզանակ և 3-4 ամիսը մեկ անցեք նոր խոզանակի:
  • Էլեկտրական խոզանակները կարող են ավելի հեշտությամբ մաքրել ատամնափառը և օգնել ատամնաքարերի հեռացմանը:
  • Ամեն օր ատամնաճեղքերը մաքրեք ատամնաթելով:
  • Օգտագործեք բերանի խոռոչի ողողման լուծույթներ․ դրանք կօգնեն ատամների կողմնային մակերեսների փառի հեռացմանը:
  • Անհրաժեշտության դեպքում և ատամնաբույժի խորհրդով նաև կարող եք օգտագործել ատմնաձողիկներ:
  • Կանոնավոր կերպով այցելեք ատամնաբույժին և անցեք կանխարգելիչ զննում։
  • Մի ծխեք և մի ծամեք ծխախոտ:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 10-11-2021 վերանայվել է՝ 09-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով