Գինգիվիտ․ ախտանիշներ
10-11-2021
1 րոպե

Առողջ լնդերը պինդ են, ունեն բաց վարդագույն տեսք և ազատ եզրով կիպ գրկում են ատամների վզիկների մակերեսները։
Գինգիվիտի կամ լնդաբորբի գանգատներն ու նշանները ներառում են՝
- այտուցված կամ փքված լնդեր
- մգացած կամ մուգ-կարմիր լնդեր
- ատամները խոզանակով կամ ատամնաթելով մաքրելիս հեշտ արյունահոսող լնդեր
- բերանի տհաճ հոտ (տհաճ շնչառություն կամ հալիտոզ)
- լնդերի ետքաշում (և ատամների վզիկների մերկացում)
- լնդերի լարվածություն:
Ե՞րբ դիմել ատամնաբույժին
Եթե նկատել եք գինգիվիտի որևէ գանգատ կամ ախտանիշ, պայմանավորվեք և առանց հետաձգելու այցելեք ատամնաբույժին: Որքան շուտ սկսվի բուժումը, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ լնդաբորբը ետ կզարգանա և չի վերաճի ավելի ծանր ընթացքով պերիօդոնտիտի, որը կարող է բերել ատամի կորստի:
Հոդվածը վերանայվել է՝ 11-11-2021