Լնդաբորբի վաղ բուժումը սովորաբար ետ է զարգացնում լնդաբորբի ախտանիշները և կանխարգելում ավելի ծանր լնդային հիվանդության զարգացումն ու ատամների կորուստը:
Գինգիվիտի բուժման հաջողությունը նաև կախված է այն հանգամանքից, թե ինչ չափով եք հետևում բերանի խոռոչի ամենօրյա խնամքին և արդյոք դադարեցրել եք ծխախոտի օգտագործումը:
Գինգիվիտի մասնագիտական բուժումը ներառում է հետևյալը:
- Ատամների մասնագիտական մաքրում. նախնական մասնագիտական մաքրումը ներառում է ատամնափառի, ատամնաքարերի մասնագիտական հեռացումը՝ միջոցառում, որը հայտնի է որպես «սքեյլինգ» և արմատային պլանավորում: Առաջինը ատամների մակերեսից և լնդերի ետևից մաքրում է ատամնաքարերն ու բակտերիաները, իսկ երկրորդը հեռացնում է բակտերիալ բորբոքման արգասիքները, առողջացնում արմատների մակերեսները և կանխարգելում ատամնաքարերի և բակտերիաների հետագա առաջացումը: Այս միջոցառումը կարող է իրականացվել հատուկ գործիքներով, լազերով կամ գերձայնային սարքով:
- Անհրաժեշտության դեպքում ատամի վերականգնում. ծռված ատամները կամ միմյանց լավ չհարող ատամնապսակները կարող են գրգռել լնդերը և դժվարացնել ամենօրյա խնամքի միջոցով ատամնաքարերի հեռացումը: Նման դեպքերում, եթե առկա է գինգիվիտի բուժմանը խոչընդոտող որևէ խնդիր, ատամնաբույժը կվերացնի այն:
- Շարունակական խնամք. գինգիվիտը սովորաբար «մաքրվում է» մասնագիտական մաքրումից հետո և լնդերի առողջ վիճակը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ տնային պայմաններում հետևում եք բերանի խոռոչի հիգիենայի կանոններին: Ատամնաբույժը կարող է օգնել, որ մշակեք արդյունավետ երկարաժամկետ ծրագիր, որը նաև կներառի պարբերաբար այցեր, ատամների ու լնդերի զննում և ըստ անհրաժեշտության լրացուցիչ մաքրումներ:
Եթե մշտապես հետևում եք բերանի խոռոչի հիգիենային, մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում հավանաբար կնկատեք, թե ինչպես են լնդերը վերականգնում իրենց առողջ վարդագույն երանգը:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-11-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024