Գրադարան

Գինգիվիտ. ախտորոշում

Գինգիվիտ. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ատամնաբույժը սովորաբար լնդաբորբն ախտորոշում է ելնելով որոշ տվյալներից:

  • Ատամների հետ կապված և ընդհանուր առողջական վիճակի գնահատում, որը թույլ է տալիս գտնել այն հիվանդությունները կամ ռիսկի գործոնները, որոնք կարող են նպաստել առկա գանգատների և ախտանիշների առաջացմանը:
  • Ատամների, լնդերի, բերանի խոռոչի և լեզվի զննում՝ ուղղված ատամնափառի, քարերի և բորբոքման ախտանիշների, ինչպես նաև դրանց հնարավոր պատճառների հայտնաբերմանը:
  • Լնդագրպանիկների խորության չափում, որը նորմայում կազմում է 1-3 մմ, իսկ 4 մմ-ից ավելի խոր գրպանիկները կարող են վկայել լնդային հիվանդության առկայության մասին:
  • Ատամների ռենտգեն-պատկերում, որը թույլ է տալիս ստուգել խոր գրպանիկների շրջանում հնարավոր ոսկրային դեֆեկտների առկայությունը:
  • Ըստ անհրաժեշտության՝ այլ թեստեր, երբ գինիգիվիտի պատճառը մնում է անհայտ: Նման թեստերը կարող են հայտնաբերել ընդհանուր բնույթի հիվանդություններ, որոնք կարող են նպաստել լնդային հիվանդությունների, այդ թվում՝ պերիօդոնտիտի զարգացմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 11-11-2021 վերանայվել է՝ 09-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով