Լնդաբորբի զարգացումը կարելի է կանխարգելել որոշ պարզ միջոցառումներով:
- Բերանի խոռոչի պատշաճ հիգիենա. սա նշանակում է օրական առնվազն երկու անգամ ատամների 2-րոպեանոց մաքրում առավոտյան և քնելուց առաջ (ատամի մածուկով և խոզանակով), և օրական առնվազն մեկ անգամ թելով ատամնաճեղքերի մաքրում: Շատ ավելի լավ կլինի, եթե ատամնաբույժի խորհրդով ատամները մաքրեք նաև ճաշելուց կամ քաղցր սննդամթերք օգտագործելուց հետո: Մինչև խոզանակով ատամները մաքրելը ատամնաթելի օգտագործումը թույլ է տալիս ավելի հեշտությամբ հեռացնել սննդի մնացուկները և բակտերիաները:
- Ատամնաբույժի կանոնավոր զննում. պարբերաբար այցելեք ատամնաբույժին՝ լսելու նրա խորհուրդները և հնարավորինս վաղ նախաձեռնելու անհրաժեշտ միջոցառումները: Եթե առկա են պերիօդոնտիտի զարգացման հավանականությունը բարձրացնող ռիսկի գործոններ, օրինակ՝ բերանի չորություն, ծխախոտի օգտագործում կամ որոշ դեղամիջոցների ընդունում, ապա այցերը դարձրեք ավելի հաճախակի:
- Ճիշտ առողջական միջոցառումներ. առողջ սննդակարգը և, եթե ունեք դիաբետ` արյան շաքարի ճիշտ վերահսկումը նույնպես կարևոր նշանակություն ունեն լնդերի առողջության պահպանման գործում:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-11-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024