Առողջական խնդիրներ
Գլոմերուլոնեֆրիտ

1 րոպե
Գլոմերուլոնեֆրիտը երիկամների մանր կծիկների բորբոքումն է:
Ավելորդ հեղուկը և նյութափոխանակության արգասիքներ հանդիսացող թափոնային նյութերը, որոնք կծիկները (գլոմերուլներ) հեռացնում են արյան հոսքից, դուրս են գալիս օրգանիզմից մեզի տեսքով: Գլոմերուլոնեֆրիտ կարող է առաջանալ հանկարծակի (սուր) կամ աստիճանաբար (քրոնիկ):
Գլոմերուլոնեֆրիտը զարգանում է որպես ինքնուրույն հիվանդություն կամ որպես մեկ այլ հիվանդության մաս, ինչպիսիք են գայլախտը կամ շաքարային դիաբետը: Գլոմերուլոնեֆրիտի հետ կապված սուր կամ երկարաժամկետ բորբոքումը կարող է վնասել երիկամները: Բուժումը կախված է ձեր գլոմերուլոնեֆրիտի տեսակից:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-05-2020 վերանայվել է՝ 12-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: