Արդյունքում, հեղուկները, էլեկտրոլիտները (աղեր) և նյութափոխանակության արգասիքները սկսում են կուտակվել ձեր օրգանիզմում՝ հասնելով արյան մեջ վտանգավոր մակարդակների:
Գլոմերուլոնեֆրիտի հնարավոր բարդությունները հակիրճ ներկայացված են ստորև:
Սուր երիկամային անբավարարություն. երիկամի նեֆրոնի զտող մասի` կծիկի գործունեության կորուստը կարող է առաջացանել արյան մեջ նյութափոխանակության արգասիքներ հանդիսացող թունավոր նյութերի արագ կուտակում: Նման դեպքերում կարող է առաջանակ անհետաձգելի դիալիզի անհրաժեշտություն, որ ձեր արյունը մաքրվի ավելցուկային հեղուկներից և վնասակար արգասիքներից:
Քրոնիկ երիկամային հիվանդություն. սա այն անդառնալի վիճակն է, երբ ձեր երիկամներն աստիճաբանար և անդառնալիորեն կորցնում են իրենց զտող ունակությունը: Նման դեպքերում մնում է բուժման մեկ հնարավորություն՝ ողջ կյանքի ընթացքում անցնել դիալիզ, քանի դեռ չի հստակեցվել երիկամի փոխպատվաստման նպատակահարմարությունը և հնարավորությունը:
Բարձր արյան ճնշում. երիկամների շարունակական ախտահարումը և դրա արդյունքում արյան մեջ արգասիքների կուտակումը կարող են բերել երիկամային հիպերտենզիայի, որը դժվարությամբ է ենթարկվում բուժմանը և կարող է նպաստել կծիկների լրացուցիչ վնասմանը:
Նեֆրոտիկ համախտանիշ. սա ախտաբանական ծանր վիճակ է, երբ մեզով սպիտակուցի կորուստը (սպիտամիզություն կամ պրոտեինուրիա) բերում է արյան մեջ սպիտակուցի (այդ թվում՝ ալբումինի) քչացման (հիպոալբումինեմիա): Նեֆրոտիկ համախտանիշն ընթանում է նաև արյան ճարպերի ավելացմամբ (հիպերլիպիդեմիա), ինչպես նաև աչքերի կոպերի, ոտնաթաթերի և որովայնի այտուցներով:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։