Առողջական խնդիրներ

ԳԷՌՀ․ բարդություններ

ԳԷՌՀ․ բարդություններ

Time Read 1 րոպե

Ժամանակի ընթացքում ձեր կերակրափողի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքումը կարող է առաջացնել հետևյալ բարդությունները։

  • Կերակրափողի հյուսվածքի բորբոքում (էզոֆագիտ). ստամոքսի թթուն կարող է քայքայել կերակրափողի հյուսվածքը՝ առաջացնելով բորբոքում, արյունահոսություն և երբեմն բաց վերք (խոց): Էզոֆագիտը կարող է ցավ պատճառել և դժվարացնել կուլ տալը:
  • Կերակրափողի նեղացում (էզոֆագեալ ստրիկտուրա). ստամոքսի թթվից կերակրափողի ստորին հատվածի վնասը առաջացնում է սպիական հյուսվածքի ձևավորում: Սպիական հյուսվածքը նեղացնում է սննդի ուղին, ինչը հանգեցնում է կուլ տալու հետ կապված խնդիրների:
  • Կերակրափողի նախաքաղցկեղային փոփոխություններ (Բարետի կերակրափող). թթվից ստացված վնասը կարող է փոփոխություններ առաջացնել կերակրափողի ստորին հատվածը ծածկող հյուսվածքում (մետապլազիայի և դիսպլազիայի օջախներ): Այս փոփոխությունները կապված են կերակրափողի քաղցկեղի բարձր ռիսկի հետ:

Հոդվածը տեղադրվել է՝ 28-05-2018 վերանայվել է՝ 09-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով