Գրադարան
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-հիվանդություն

1 րոպե
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը (ԳԷՌՀ) առաջանում է, երբ ստամոքսի թթուն հաճախակի ետ է հոսում բերանը և ստամոքսը միացնող խողովակի մեջ (կերակրափող):
Այս հակադարձ հոսքը (թթվային ռեֆլյուքսը) կարող է գրգռել ձեր կերակրափողի լորձաթաղանթը:
Բազմաթիվ մարդիկ ժամանակ առ ժամանակ ունենում են թթվային ռեֆլյուքս: Այնուամենայնիվ, երբ թթվային ռեֆլյուքսը ժամանակի ընթացքում կրկնվում է, կարող է առաջացնել ԳԷՌԴ:
ԳԷՌՀ կարող է հանդիպել ցանկացած տարիքում, նույնիսկ երեխաների մոտ, սակայն ավելի հաճախ դիտվում է 40-ն անց չափահասների շրջանում։
Մարդկանց մեծամասնությունը կարողանում է կառավարել ԳԷՌԴ-ի պատճառած գանգատներն ու ախտանիշները ապրելակերպի փոփոխություններով և դեղամիջոցներով: Եզակի դեպքերում, ոմանք կարող են վիրահատության կարիք ունենալ՝ ախտանիշները թեթևացնելու համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 28-05-2018 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: