Ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել թթվային ռեֆլյուքսի հաճախականության նվազեցմանը։
Փորձեք այս քայլերը:
- Պահպանեք առողջ քաշ: ավելորդ կիլոգրամները ճնշում են որովայնի վրա՝ վեր հրելով ստամոքսը և առաջացնելով թթվի ետհոսք դեպի կերակրափող:
- Դադարեցրեք ծխելը. ծխելը նվազեցնում է ստորին կերակրափողային սֆինկտերի նորմալ գործելու ունակությունը:
- Բարձրացրեք ձեր մահճակալի գլուխը. եթե դուք պարբերաբար քնելու ժամանակ այրոցք եք ունենում, ձեր մահճակալի գլխային ծայրի ոտքերի տակ դրեք փայտե կամ այլ բլոկներ: Բարձրացրեք գլխի ծայրը 15-20 սմ-ով: Լրացուցիչ բարձերով գլուխը բարձրացնելն արդյունավետ չէ:
- Սկսեք ձեր ձախ կողմից. երբ գնում եք քնելու, սկսեք ձախ կողքի վրա պառկելուց, որ նվազեցնեք ռեֆլյուքսի հավանականությունը:
- Ճաշից հետո մի՛ պառկեք. համբերեք առնվազն երեք ժամ:
- Կերեք սնունդը դանդաղ` լավ ծամելով. ամեն կծումից հետո ցած դրեք պատառաքաղը և նորից վերցրեք այն, երբ ծամեք և կուլ տաք այդ կտորը:
- Խուսափեք սննդից և խմիչքներից, որոնք նպաստում են ռեֆլյուքին. տարածված հրահրիչները (տրիգերներ) ներառում են ալկոհոլը, շոկոլադը, կոֆեինը, յուղոտ սնունդը կամ անանուխը:
- Խուսափեք կիպ հագուստից. հագուստը, որն ամուր գրկում կամ սեղմում է ձեր իրանը, ճնշում է որովայնի և կերակրափողի ստորին հատվածի վրա:
Այլընտրանքային բժշկություն
Որոշ հավելյալ և այլընտրանքային բուժումներ, ինչպիսիք են կոճապղպեղը (имбирь), երիցուկը (ромашка) և կնձնին (скользкий вяз), կարող են առաջարկվել ԳԷՌՀ-ի բուժման համար: Այնուամենայնիվ, ապացուցված չէ, որ որևէ մեկը բուժել է ԳԷՀ-ը կամ ետ զարգացրել կերակրափողի վնասը: Խոսեք ձեր բժշկի հետ, եթե մտածում եք ԳԷՌՀ-ի բուժման այլընտրանքային թերապիայի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024