Գրեյվսի հիվանդությունն ախտորոշելիս ձեր կարող է բուժզննում անցկացնել և ստուգել հիվանդության գանգատներն ու ախտանիշները:
Բժիշկը կարող է նաև քննարկել ձեր հիվանդության և ընտանեկան պատմությունը (անամնեզ): Ձեր բժիշկը կարող է նաև նշանակել թեստեր:
- Արյան թեստեր. արյան թեստերը կարող են օգնել ձեր բժշկին որոշել թիրեոտրոպ հորմոնի (TSH) մակարդակը՝ մակուղեղի (հիպոֆիզ) հորմոն, որը խթանում է վահանաձև գեղձը և վահանաձև գեղձի հորմոնների մակարդակները (T3 և Т4): Գրեյվսի հիվանդությամբ մարդիկ սովորաբար ունենում են TSH-ի նորմալից ցածր մակարդակ և վահանաձև գեղձի հորմոնների ավելի բարձր մակարդակ: Ձեր բժիշկը կարող է նշանակել ևս մեկ լաբորատոր թեստ (rTSH Ab)՝ չափելու այն հակամարմինների մակարդակը, որոնք, ինչպես հայտնի է, առաջացնում են Գրեյվսի հիվանդություն: Վերջինս սովորաբար անհրաժեշտ չէ հիվանդությունն ախտորոշելու համար, սակայն բացասական արդյունքը կարող է հուշել թիրեոտոքսիկոզի մեկ այլ պատճառի մասին:
- Ռադիոակտիվ յոդի կլանում. ձեր օրգանիզմին յոդ հարկավոր է վահանաձև գեղձի հորմոններ արտադրելու համար: Ձեզ տալով փոքր քանակությամբ ռադիոակտիվ յոդ և հետագայում չափելով դրա քանակը ձեր վահանագեղձում հատուկ սքանավորման տեսախցիկով՝ բժիշկը կարող է որոշել ձեր վահանաձև գեղձի կողմից յոդի կլանման արագությունը: Վահանաձև գեղձի կողմից կլանված ռադիոակտիվ յոդի քանակի չափումն օգնում է որոշել՝ արդյոք Գրեյվսի հիվանդությունը, թե մեկ այլ հիվանդությունն է առաջացրել թիրեոտոքսիկոզ: Այս թեստը կարող է զուգակցվել ռադիոակտիվ յոդի սքանավորման հետ՝ ստանալու կլանման բնույթը ներկայացնող պատկերը:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). սա օգտագործում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ, որ ստացվի մարմնի ներսում կառուցվածքների պատկերներ: Այն կարող է ցույց տալ, թե արդյոք վահանաձև գեղձը մեծացել է (խպիպ): Սոնոգրաֆիան առավել օգտակար է այն մարդկանց համար, ովքեր չեն կարող ենթարկվել ռադիոակտիվ յոդի կլանման հետազոտությունը, օրինակ՝ հղիներին:
- Այլ պատկերային հետազոտություններ. եթե կլինիկական գնահատումից հետո Գրեյվսի հիվանդության ախտորոշումը հստակ չէ, ձեր բժիշկը կարող է նշանակել հատուկ պատկերման թեստե, ինչպիսիք են համակարրգչային տոմոգրաֆիան (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)։
Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024