Գրադարան
Սրտամկանի ինֆարկտ. ինքնօգնություն

1 րոպե
Սրտի առողջական վիճակը բարելավելուն կարող են օգնել հետևյալ տնային և ապրելակերպային միջոցառումները:
Ընդ որում, առողջ ապրելակերպի միջոցառումները ոչ միայն կանխարգելում են սրտամկանի ինֆարկտի ռիսկը, այլև բարերար ազդեցություն թողնում սրտամկանի վերականգնման վրա և նպաստում բուժման արդյունավետության բարձրացմանը:
Այս նպատակներից ելնելով, եթե ձեզ մոտ ախտորոշվել է սրտամկանի ինֆարկտ կամ ունեք սրտային բարձր ռիսկ, ապա կարող եք՝
- դադարեցնել ծխելը (եթե ծխող եք), որը թերևս սրտի առողջական վիճակը բարելավող ամենակարևոր բանն է
- հաճույք ստանալ առողջ սննդակարգից, այդ թվում խուսափել կամ սահմանափակել մեծ քանակով հագեցած ճարպեր, «տրանս»-ճարպեր, աղ և շաքար պարունակող սնունդը՝ վերջինս փոխարինելով ամբողջահատիկավորներով, մրգերով, բանջարեղեններով և դյուրամարս սպիտակուցներով (օրինակ՝ ձկնեղեն և ընդեղեններ)
- լինել ֆիզիկապես ակտիվ (առաջին ամիսն՝ անպայման բժշկի հսկողությամբ)՝ նպատակ դնելով հասնել շաբաթական առնվազն 5 օր 30 րոպեանոց չափավոր ծանրաբեռնվածության վարժանքներին (արագ քայլք և այլն)
- հսկել զարկերակային ճնշումը և արյան խոլեսթերինը՝ պարբերաբար այցելելով ձեր բժշկին և պատշաճ կերպով ընդունել ձեզ նշանակած դեղերը
- եթե ունեք դիաբետ (շաքարախտ), պետք է բժշկի հսկողությամբ կայունացնել արյան գլյուկոզի մակարդակը նորմալ՝ ոչ-դիաբետիկ միջակայքում:
- կարգավորել ձեր քաշը և պահպանել մարմնի նորմալ զանգված
- կառավարել սթրեսը և պահպանել հոգեբանական և սոցիալական առողջությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 08-12-2021 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: