Միևնույն ժամանակ, թութքի և ուղիղ աղիքի քաղցկեղի միջև որևէ փոխկապվածություն չի գործում, թեև որոշ նշաններ կարող են լինել նույնը։
Սակայն, երբեմն թութքը կարող է բերել որոշ բարդությունների, որոնք ավելի շուտ պայմանավորված են ոչ թե բուն հիվանդության, այլ դրա վիրահատական բուժման հետ։ Նման բարդություններից են՝
առատ արյունահոսություն
վարակ
արտաթորելու (կղելու) վրա հսկողության խանգարումներ, երբ դուք չեք կարողանում կառավարել արտաթորելը
հետանցքային խուղակ (ֆիստուլա), որը հետանցքի ներսից դեպի հետանցքին մոտ գտնվող մաշկը ձգվող խողովակ է։
Երբ թութքի սովորական գանգատներին ավելանում են վերոնշյալ բարդությունները, խորհուրդ է տրվում դիմել ձեր բժշկին կամ վիրաբույժին։
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։