Գրադարան
Թութք. ախտանիշներ

2 րոպե
Թութքի կամ հեմորոյի գանգատներն ու ախտանիշները սովորաբար կախված են թութքի տեսակից:
Արտաքին թութք
Դրանք մաշկի տակ են՝ ձեր հետանցքի շուրջը: Գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- քոր կամ գրգռվածություն ձեր հետանցքի շրջանում
- ցավ կամ անհանգստություն
- ելուստ, այտուց կամ հանգույցներ ձեր հետանցքի շուրջը
- արյունահոսություն:
Ներքին թութք
Ներքին թութքը գտնվում է ուղիղ աղիքի ներսում: Սովորաբար դուք չեք կարող տեսնել կամ զգալ դրանք, և դրանք հազվադեպ են անհանգստություն պատճառում: Այնուամենայնիվ, կղազատման ընթացքում լարվածությունը կամ գրգռումը կարող են առաջացնել՝
- անցավ արյունահոսություն կղազատման ընթացքւմ. դուք կարող եք նկատել փոքր քանակով ալ կարմիր արյուն ձեր զուգարանի թղթի կամ զուգարանի մեջ
- թութքային հանգույցներ կամ ելուստներ, որոնք դուրս են ընկնում (արտանկում) կամ դուրս են ցցվում հետանցքի բացվածքով, որը հանգեցնում է ցավի և գրգռվածության:
Թրոմբոզացված թութք
Եթե արյունը կուտակվում է արտաքին թութքի մեջ և ձևավորում է մակարդուկ (թրոմբ), դա կարող է հանգեցնել հետևյալ գանգատների և ախտանիշների՝
- ուժեղ ցավ
- այտուց
- բորբոքում
- ձեր հետանցքի մոտ կոշտ հանգույց կամ ելուստ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք կղելիս արյունահոսություն կամ ունեք թութք, որը չի լավանում մեկ շաբաթ տնային բուժումից հետո, խոսեք ձեր բժշկի հետ:
Մի կարծեք, որ ուղիղ աղիքի արյունահոսությունը պայմանավորված է միայն թութքով, հատկապես, եթե փոփոխություններ ունեք ձեր աղիքների դատարկման սովորույթի հետ կապված կամ եթե ձեր կղանքը փոխվում է գույնը կամ բնույթը: Ուղիղաղիաքյին արյունահոսություն կարող է առաջանալ այլ հիվանդությունների, այդ թվում՝ կոլոռեկտալ քաղցկեղի և հետանցքի քաղցկեղի դեպքում:
Շտապ օգնություն կանչեք, եթե ունեք առատ ուղիղաղիքային արյունահոսություն, թեթև գլխապտույտ, ուշագնացության զգացում կամ ուշագնացություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-04-2018 վերանայվել է՝ 15-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: