Գրադարան
Թութք (հեմորոյ)

1 րոպե
Թութքը, որը նաև կոչվում են հեմորոյ, ձեր հետանցքում և ուղիղ աղիքի ստորին հատվածում այտուցված երակներ ե՝ նման վարիկոզ երակներին:
Թութքը կարող է զարգանալ ուղիղ աղիքի ներսում (ներքին թութք) կամ հետանցքի շուրջ մաշկի տակ (արտաքին թութք):
Չորս չափահասներից գրեթե երեքը ժամանակ առ ժամանակ կունենան թութք: Թութքն ունի մի շարք պատճառներ, բայց հաճախ պատճառը անհայտ է:
Բարեբախտաբար, կան թութքի բուժման արդյունավետ տարբերակներ: Բազմաթիվ մարդիկ թեթևացում են զգում տնային բուժումներով և ապրելակերպի փոփոխություններով:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-04-2018 վերանայվել է՝ 27-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: