Գրադարան

Թութք. ախտորոշում

Թութք. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ձեր բժիշկը կարող է տեսնել արտաքին թութքը:

Ներքին թութքի ախտորոշումը կարող է ներառել ձեր հետանցքային խողովակի և ուղիղ աղիքի քննությունները:

  • Մատնային քննություն (շոշափում). ձեր բժիշկը ձեր ուղիղ աղիքի մեջ մտցնում է ձեռնոցովով և օծած մատը: Նա շոշափում է՝ փորձելով գտնել ցանկացած անսովոր բան, ինչպիսին է գերաճը:
  • Տեսողական զննում. ներքին հեմոռոյները հաճախ չափազանց փափուկ են, որ շոշափվեն հետանցքային շոշափման ժամանակ, ուստի ձեր բժիշկը կարող է հետազոտել ձեր հաստ աղիքի և ուղիղ աղիքի ստորին հատվածը անոսկոպով, պրոկտոսկոպով կամ սիգմոիդոսկոպով:

Ձեր բժիշկը կարող է ցանկանալ հետազոտել ձեր ամբողջ հաստ աղիքը կոլոնոսկոպիայի միջոցով, եթե՝

  • ձեր գանգատներն ու ախտանիշները հուշում են, որ կարող եք ունենալ մարսողական համակարգի այլ հիվանդություն
  • ունեք կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկի գործոններ
  • միջին տարիքի եք և վերջերս չեք անցել կոլոնոսկոպիա:

Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2021 վերանայվել է՝ 15-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով