Թութքի համ հեմոռոյի կանխարգելման լավագույն միջոցը կղանքը փափուկ պահելն է, որ այն հեշտությամբ կղազատվի:
Թութքը կանխելու և ախտանիշները նվազեցնելու համար հետևեք այս խորհուրդներին:
- Կերեք բջջանքով (բջջանյութով) հարուստ սնունդ. կերեք ավելի շատ միրգ, բանջարեղեն և ամբողջահատիկ ձավարեղեն: Այդպես վարվելը փափկացնում է կղանքը և մեծացնում դրա ծավալը, ինչը օգնում է ձեզ, որ խուսափեք թութք առաջացնող լարվածությունից: Ձեր սննդակարգում բջջանքն ավելացրեք աստիճանաբար՝ աղիքային գազերի հետ կապված խնդիրներից խուսափելու համար:
- Խմեք շատ հեղուկներ. ամեն օր վեցից ութ բաժակ ջուր և այլ հեղուկներ (ոչ ալկոհոլային) խմեք՝ կղանքը փափուկ պահելու համար:
- Մտածեք բջջանքային հավելումների մասին. մարդկանց մեծ մասն իր սննդակարգում բավարար քանակությամբ՝ օրական 20-30 գրամ բջջանյութ չի ստանում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղատոմս չպահանջող բջջանքային հավելումները, ինչպիսիք են Պսիլլիում (Մետամուցիլ) կամ Մեթիլցելյուլոզը (Ցիտրուցել), բարելավում են ընդհանուր ախտանիշները և հանգույցներից արյունահոսությունը: Եթե օգտագործում եք բջջանքային հավելումներ, համոզվեք, որ ամեն օր խմեք առնվազն ութ բաժակ ջուր կամ այլ հեղուկներ: Հակառակ դեպքում հավելումները կարող են առաջացնել կամ վատթարացնել փորկապությունը:
- Մի՛ լարվեք. լարվածությունը և շունչը պահելը, երբ փորձում եք կղազատել, ավելի մեծ ճնշում է ստեղծում ուղիղ աղիքի ստորին հատվածի երակներում:
- Մտեք զուգարան, հենց որ ցանկություն զգաք. եթե դուք հետաձգում եք աղիների դատարկումը, և կղելու ցանկությունն անհետանում է, ձեր կղանքը կարող է չորանալ և ավելի դժվար դուրս գալ:
- Վարժանքներ արեք. ակտիվ եղեք՝ փորկապությունը կանխելու և երակների վրա ճնշումը նվազեցնելու համար, որը կարող է առաջանալ երկար կանգնելու կամ նստելու դեպքում: Ֆիզիկական վարժանքները նաև կարող են օգնել ձեզ ազատվելու ավելորդ քաշից, որը կարող է նպաստել ձեր թութքի առաջացմանը:
- Խուսափեք երկարատև նստելուց. շատ երկար նստելը, հատկապես զուգարանակոնքին, կարող է մեծացնել ճնշումը հետանցքի երակների վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024