Հիպոգլիկեմիայի ախտանշանները սովորաբար զարգանում են արագ՝ բարձրացնելով կյանքին սպառնացող բարդությունների ռիսկը:
Չբուժված հիպոգլիկեմիան կարող է հանգեցնել՝
- ցնցումների
- կոմայի
- մահվան:
Հիպոգլիկեմիան նաև կարող էառաջացնել՝
- գլխապտույտ և թուլություն
- գիտակցության կորուստ և վայրանկում
- վնասվածքներ (վայր ընկնելու պատճառով)
- ավտոճանապարհային պատահարներ
- մեծ տարիքով մարդկանց մոտ դեմենցիայի ռիսկի բարձրացում:
Հիպոգլիկեմիայի անտեղյակություն
Ժամանակի ընթացքում հիպոգլիկեմիայի կրկնվող դրվագները կարող են հանգեցնել հիպոգլիկեմիայի անտեղյակության, երբ ձեր մարմինը և գլխուղեղն այլևս չեն առաջացնում արյան շաքարի ցածր մակարդակի մասին նախազգուշացնող նշաններ և ախտանիշներ, ինչպիսիք են դողը կամ անկանոն սրտազարկը (սրտխփոցը): Երբ դա տեղի է ունենում, ծանր, կյանքին սպառնացող հիպոգլիկեմիայի վտանգը մեծանում է:
Եթե ունեք դիաբետ, հիպոգլիկեմիայի կրկնվող դրվագներ և հիպոգլիկեմիայի անտեղյակություն, ձեր բժիշկը կարող է փոփոխել ձեր բուժումը, բարձրացնել ձեր արյան շաքարի մակարդակի թիրախային մակարդակը և խորհուրդ տալ արյան գլյուկոզի վերաբերյալ իրազեկման դասընթացներ:
Գլյուկոզի շարունակական վերահսկումը (CGM) կարող է օգնել հիպոգլիկեմիայի անտեղյակ որոշ մարդկանց: Սարքը կարող է զգուշացնել ձեզ, երբ ձեր արյան շաքարը շատ ցածր է:
Թերբուժված դիաբետ
Եթե դուք ունեք դիաբետ, արյան շաքարի ցածր մակարդակի դրվագները ստեղծում են անցանկալի ախտանիշներ են և կարող են վախեցնել: Հիպոգլիկեմիայի վախը կարող է պատճառ դառնալ, որ դուք ավելի քիչ ինսուլին ընդունեք, որ ձեր արյան շաքարի մակարդակը շատ չիջնի: Սա կարող է հանգեցնել չվերահսկվող շաքարախտի: Խոսեք ձեր բժշկի հետ ձեր վախի և անհանգստության մասին և մի՛ փոխեք ձեր դիաբետի դեղամիջոցի դեղչափն առանց ձեր բժշկի հետ համաձայնեցնելու:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-04-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024