Գրադարան

Ցածր արյան շաքար (հիպոգլիկեմիա )

Ցածր արյան շաքար (հիպոգլիկեմիա )

Time Read 1 րոպե

Հիպոգլիկեմիան մի վիճակ է, երբ ձեր արյան շաքարի (գլյուկոզայի) մակարդակը ցածր է ստանդարտ միջակայքից:

Գլյուկոզան ձեր օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրն է:

Հիպոգլիկեմիան հաճախ կապված է դիաբետի բուժման հետ: Սակայն այլ դեղամիջոցներ և մի շարք հազվադեպ հանդիպող հիվանդություններ կարող են արյան շաքարի իջեցում առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր չունեն դիաբետ:

Հիպոգլիկեմիան ունի անհապաղ բուժման կարիք: Մարդկանց մեծ մասի համար քաղցած վիճակում արյան շաքարը 3,9 միլիմոլ/լիտրում (մմոլ/լ) կամ 70 միլիգրամ մեկ դեցիլիտրում (մգ/դլ) կամ ավելի ցածր պետք է ծառայի որպես հիպոգլիկեմիայի ահազանգ: Բայց ձեր թվերը կարող են տարբեր լինել: Սակայն այս ցուցանիշը տարբեր մարդկանց համար կարող է տարբեր լինել: Հարցրեք այդ մասին ձեր բժշկին:

Բուժումը ներառում է ձեր արյան շաքարի արագ վերադարձը ստանդարտ տիրույթի սահմաններում՝ կա՛մ շաքարի բարձր պարունակությամբ սննդի կամ ըմպելիքների, կա՛մ դեղորայքի միջոցով: Երկարատև բուժումը պահանջում է հիպոգլիկեմիայի պատճառի հայտնաբերում և բուժում:

Իմացե՛ք ավելին դիաբետիկ հիպոգլիկեմիայի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2018 վերանայվել է՝ 13-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով