Skip to content
Հիպոգլիկեմիա. ախտորոշում
09-04-2021
1 րոպե

Եթե ստանում եք ինսուլին կամ դիաբետի այլ դեղամիջոց և ունեք հիպոգլիկեմիայի նշաններ, անհապաղ գլիկոմետրով չափեք ձեր արյան շաքարը:
Եթե գլիկոմետրը ցուցադրում է արյան շաքարի ցածր մակարդակ (մինչև 70 մգ/դլ), ապա ձեռնարկեք համապատասխան միջոցներ:
Եթե չեք ընդունում այնպիսի դեղամիջոցներ, որոնք կարող են առաջացնել ցածր արյան գլյուկոզ, բժիշկը հավանաբար կցանկանա ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
- ինչպիսի՞ ախտանիշներ եք ունեցել
- ի՞նչ թվերի վրա է եղել ձեր արյան գլյուկոզը, երբ ունեցել եք այդ գանգատները
- արդյոք ձեր ախտանիշներն անհետացել եք արյան շաքարը բարձրացնող միջոցառումներից հետո:
Բժիշկը նաև կզննի ձեզ, կհետաքրքրվի ձեր ընդհանուր առողջական վիճակով և, ըստ անհրաժեշտության, կառաջարկի որոշ հետազոտություններ:
Հոդվածը վերանայվել է՝ 10-04-2021