Արյան շաքարի մակարդակի կտրուկ անկումն ուղեկցվում է ընդհանուր բնույթի մի շարք գանգատներով և նշաններով:
Եթե արյան շաքարի մակարդակը չափազանց ցածր է, հիպոգլիկեմիայի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- գունատ տեսք
- դող և սարսուռ
- քրտնարտադրություն
- գլխացավ
- քաղցի զգացում կամ սրտխառնոց
- անկանոն կամ արագացած սրտազարկ
- դյուրագրգռություն կամ անհանգստություն
- թուլություն
- կենտրոնանալու դժվարություն
- գլխապտույտ կամ ուշագնաց լինելու զգացում
- շրթունքների, լեզվի կամ այտերի թմրածություն կամ ծակծկոցներ:
Հիպոգլիկեմիայի վատթարացման դեպքում գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- շփոթվածություն, անսովոր վարք կամ երկուսն էլ, օրինակ՝ սովորական հրահանգները կատարելու անկարողություն
- կոորդինացիայի կորուստ
- անորոշ կամ չկապակցված խոսք
- մշուշոտ տեսողություն կամ նեղացած (թունելային) տեսողություն
- եթե քնած են՝ մղձավանջներ:
Ծանր հիպոգլիկեմիան կարող է առաջացնել՝
- պատասխան ռեակցիայի բացակայություն (գիտակցության կորուստ)
- ցնցումներ:
Ե՞րբ դիմել բժշկին
Անմիջապես դիմեք բժշկական օգնության, եթե՝
- դուք ունեք հիպոգլիկեմիայի ախտանիշներ և չունեք դիաբետ
- դուք ունեք դիաբետ, և հիպոգլիկեմիան չի արձագանքում բուժմանը, օրինակ՝ հյութեր կամ սովորական (ոչ դիետիկ) ըմպելիքներ խմելը, կոնֆետ ուտելը կամ գլյուկոզայի հաբեր ընդունելը:
Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե ձեր դիաբետով կամ հիպոգլիկեմիայի պատմությամբ ինչ-որ մեկն ունի ծանր հիպոգլիկեմիայի ախտանիշներ կամ կորցնում է գիտակցությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-04-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024