Եթե ձեր արյան գլյուկոզի մակարդակն իջել է 3,9 մմոլ/լ (70 դգ․մլ) և ավելի ցածր, այս միջոցառումները կարող են բավականին արդյունավետ և օգտակար լինել:
Քայլ 1
Ընդունեք 15 գրամ արագ լուծվող ածխաջրատներ, օրինակ՝
- 6-7 հատ մարմելադ ԿԱՄ
- կես բաժակ սովորական քաղցրահամ (ոչ դիետիկ և ալկոհոլ չպարունակող) ըմպելիք ԿԱՄ
- կես բաժակ քաղցրահամ մրգահյութ ԿԱՄ
- 3 թեյի գդալ շաքարավազ կամ մեղր կամ գլյուկոզի հաբեր (համարժեք 15 գրամ ածխաջրատներին):
Քայլ 2
Սպասեք 15 րոպե և կրկին չափեք ձեր արյան շաքարը:
- Եթե ձեր գլյուկոզը հասել է (կամ գերազանցել է) 4 մմոլ/լ-ը, անցեք 3-րդ քայլին:
- Եթե ձեր գլյուկոզը մնում է 4 մմոլ/լ-ից ցածր թվերի վրա, կրկնեք 1-ին քայլը:
Քայլ 3
Ընդունեք երկար ազդող ածխաջրատներով սնունդ, օրինակ՝
- 1 կտոր հաց ԿԱՄ
- 1 բաժակ կաթ ԿԱՄ
- 1 կտոր քաղցրահամ միրգ ԿԱՄ
- 2-3 կտոր ծիրանի, թզի կամ այլ մրգի չիր ԿԱՄ
- 1 տուփ բնական և ցածր յուղայնության յոգուրտ ԿԱՄ
- մակարոն ԿԱՄ
- բրինձ:
Եթե, այնուամենայնիվ, ձեր արյան շաքարը մնում է ցածր թվերի վրա, կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Եթե զգում եք, որ ձեր ինքնազգացողությունը և վիճակը չի բարելավվում, զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024