Գրադարան

Արգանդի հեռացում (հիստերէկտոմիա)

Time Read 2 րոպե

Հիստերէկտոմիան մեծ վիրահատություն է, որի նպատակը ձեր արգանդը հեռացնելն է:

Արգանդի ամբողջական հեռացման ժամանակ, որը կոչվում է «տոտալ հիստերէկտոմիա», արգանդի ստորին մասը` պարանոցը, որը հարում է հեշտոցին, նույնպես հեռացվում է:

Բժիշկը ձեզ կարող է առաջարկել հիստերէկտոմիա, եթե դուք ունք արգանդի քաղցկեղ կամ այնպիսի ախտանիշներն, ինչպիսին է առատ արյունահոսությունը, այլ բուժումներով չեն բարելավվում:

Հիստերէկտոմիայի տեսակները

Արգանդի հեռացման վիրահատությունը կարող է լինել՝

  • որովայնային (աբդոմինալ), երբ ձեր արգանդը հեռացվում է որովյանի ստորին մասում կատարված կտրվածքով
  • հեշտոցային (վագինալ), երբ ձեր արգանդը հեռացվում է հեշտոցի միջով
  • լապարոսկոպիկ, երբ որովայնի պատի փոքր կտրվածքներով ներմուծվում են հատուկ խողովակաձև գործիքներ և արգանդը հեռացվում է դրանց օգնությամբ:

Դուք պետք է բժշկի հետ քննարկեք, թե այս մեթոդներից որն է ձեր դեպքում ամենահարմարն ու ցուցվածը:

Արգանդը հեռացնելուց հետո դուք այլև չեք կարող հղիանալ, ուստի համոզվեք, որ վիրահատությունից հետո դուք այլևս չեք ցանկանալու հղի դառնալ:

Ինչո՞ւ պետք է ես կրեմ այս վիրահատությունը

Բժիշկը կարող է ձեզ առաջարկել հիստերէկտոմիա, եթե դուք ունեք՝

Քանի դեռ ձեզ մոտ քաղցկեղ չեն հայտնաբերել, բժիշկը հավանաբար նախ կառաջարկի այլ բուժումներ, օրինակ՝ դեղեր կամ ավելի փոքր վիրահատական միջամտություններ:

Կախված ձեր առողջական խնդրից, բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ, որ արգանդի հետ միասին հեռացվեն վզիկը, ձվարանները և ֆալոպյան փողերը:

Հիստերէկտոմիայից վերականգնումը

Հիստերէկտոմիան ունի ռիսկեր, օրինակ՝ առատ արյունահոսություն և վարակ, որը դուք պետք է քննարկեք վիրահատող բժշկի հետ: Դուք կարող են նաև վիրահատությունից հետո զգալ ընդհանուր անզգայացման որոշ կողմնակի կամ մնացորդային ազդեցություններ:

Դուք հավանաբար հիվանդանոցում կանցկացնենք առնվազն 2, միջինը՝ մինչև 7 օր:

Այս ընթացքում և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մեկ-երկու շաբաթվա ընթացքում կարող է գրանցվել հեշտոցային արյունահոսություն և արտադրություն:

Որոշ կանանց համար հիստերէկտոմիան հուզական առումով դժվար հաղթարահվող վիճակ է, քանի որ նրանք թախծում են կանացի կարևոր օրգանը կորցնելու վերաբերյալ: Մյուսներն արգանդի կորուստն ավելի հեշտությամբ են տանում, առավել ևս, երբ զգում են նախկին գանգատների վերացումը կամ մեղմացումը:

Հիստերէկտոմիայից հետո մի քանի շաբաթվա ընթացքում դուք պետք է խուսափեք որևէ ծանր գործ կատարելուց, նաև` ավտոմեքենա վարելուց: Խորհուրդ է տրվում նաև 6 շաբաթվա ընթացքում զերծ մնալ սեռական հարաբերությունից: Հոգնեցնող կարող է լինել նաև երկար ժամանակ ոտքի վրա մնալը:

Դուք պետք է շտապ կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ունեք ցավերի սաստկացում, սրտխառնոց, փսխում կամ դաշտանից ավելի առատ արյունահոսություն:

Լրացուցիչ տեղեկատվություն

Վիրահատական միջամտությունների մասին

Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝

Հոդվածը տեղադրվել է՝ 29-05-2020 վերանայվել է՝ 11-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով