Skip to main content

Վագինալ - Հիստերէկտոմիա

Այս էջում ձեզ կներկայացվի հեշտոցային հիստերէկտոմիայի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվություն: Եթե ունեք հարցեր, ապա դիմեք ձեր բժշկին կամ համապատասխան մասնագետին:

Ի՞նչ է հիստերէկտոմիան

Հիստերէկտոմիան ձեր արգանդի հեռացման վիրահատություն է: Արգանդի վզիկը (պարանոց) սովորաբար նույնպես հեռացվում է: Ձեր ֆալոպյան փողերը և ձվարանները նույնպես կարող են նույն վիրահատությամբ միաժամանակ հեռացվել:

Արգանդ և հավելումներ
Արգանդ և հավելումներ

Որո՞նք են վիրահատության օգուտները

Որովայնային հիստերէկտոմիայի հաճախ հանդիպող պատճառներից են (ցուցումներ)՝

  • առատ կամ ցավոտ դաշտաններ (մենոռագիա և դիսմենառեա)
  • ֆիբրոիդ (արգանդի միոմա), երբ ձեր արգանդի մկանների մի մասը դառնում է գերաճած:

Հիստերէկտոմիան կարող է բուժել կամ բարելավել ձեր ախտանիշները: Վիրահատությունից հետո դուք այլևս դաշտան չեք ունենա:

Կա՞ արդյոք հիստերէկտոմիային որևէ այլընտրանք

  • Ձեր ախտանիշները գուցե բարելավվեն կոնքի հատակի մկանների ամրապնդման (Կեգելի) վարժություններով:
  • Առատ դաշտանները կարող են բուժվել տարբեր ոչ հորմոնային և հորմոնային օրալ (ներքին ընդունման կամ խմելու ձևով) դեղերով: Այլ այլընտրանքներից են ներարգանդային համակարգերը՝ սինթետիկ պրոգեստերոն (պրոգեստին) պարունակող և արգանդի խոռոչում տեղադրվող միջոցներ կամ «կոնսերվատիվ վիրահատություն», երբ հեռացվում է միայն արգանդի լորձաթաղանթը:
  • Կախված արգանդի ֆիբրոիդների (միոմաների) չափսերից և տեղակայումից, ձեզ կարող են նշանակել դեղամիջոցներ՝ ուղղված ախտանիշների կառավարմանը: Այլ բուժումներից են միայն ֆիբրոիդների հեռացումը (միոմէկտոմիա) կամ ֆիբրոիդի չափսի կրճատում այն սնուցող արգանդային զարկերակի էմբոլիզացիայի միջոցով:

Ի՞նչ է վիրահատությունը ներառում

Վիրահատությունը սովորաբար կատարվում է ընդհանուր անզգայացման ներքո, սակայն ձեզ կարող են առաջարկել նաև անզգայացման այլ տեսակներ: Վիրահատությունը սովորաբար տևում է մոտ 45 րոպե:

Գինեկոլոգը զննում է ձեր հեշտոցը և կատարում է կտրվածք ձեր հեշտոցի վերին՝ գագաթի մակարդակում և արգանդը հեռացնում է հեշտոցի միջով: Վերջում հեշտոցի մեջ թողնվում է մեծ տամպոնին նմանվող փաթեթ:

Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ

Թվարկված բարդություններից որոշները կարող են լինել ծանր և անգամ բերել մահվան:

Որևէ վիրահատության ընդհանուր բարդությունները

  • ցավ
  • անառողջ լինելու զգացում
  • արյունահոսություն
  • որովայնի մաշկի սպիական տգեղացում
  • վիրահատական սպիից հետվիրահատական ճողվածքի առաջացում
  • վիրահատական շրջանի (վերքի) վարակ
  • արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր ոտքերում
  • արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր թոքերում:

Այս վիրահատության առանձնահատուկ բարդությունները

Այս վիրահատության առանձնահատուկ բարդությունները

  • փոքր կոնքի օրգանների վարակ կամ աբսցես
  • ախտաբանական հաղորդակցության զարգացում (խուղակ կամ ֆիստուլա) ձեր հաստ աղու, միզապարկի կամ միզածորանների և հեշտոցի միջև
  • արգանդին մոտ գտնվող կառուցվածքների վնասում
  • որովայնի խոռոչում արյան կուտակում (հեմատոմա)
  • հեշտոցային մանժետի անբավարարություն:

Երկարաժամկետ խնդիրներ

  • արտանկման առաջացնում (պրոլափս)
  • արգանդի վզիկից շարունակվող արյունահասություն
  • ձեր ցավերը կարող են շարունակվել
  • սեռական հարաբերության դժվարություն կամ ցավոտություն
  • հյուսվածքների միմյանց միաձուլման խախտումներ (կպումներ)
  • հաճախամիզություն, միզելու անվերահսկելի ցանկություն կամ մեզի ինքնաբուխ արտահոսք, երբ ֆիզիկական գործ եք անում, ծիծաղում եք, հազում կամ փռշտում եք
  • կորուստի զգացում, քանի որ հիստերէկտոմիան ձեզ դարձնում է անպտղունակ
  • դաշտանադադար:

Ինչքա՞ն շուտ ես կվերականգնվեմ

Դուք ի վիճակի կլինեք տուն վերադառնալ, եթե գինեկոլոգը որոշի, որ ձեր առողջական վիճակը բավարար է. սա սովորաբար տեղի է ունենում վիրահատությունից 1-3 օր անց:

Տանը 2 շաբաթվա ընթացքում ձեզ համար ապահովեք հանգիստ պայմաններ, որից հետո շարունակեք հիվանդանոցում ձեզ ներկայացված վարժությունները:

Կանոնավոր վարժանքները պետք է, որ օգնեն ձեզ նախկին ակտիվությունը հնարավորինս շուտ վերականգնելու գործին: Մինչև վարժանքներ սկսելը, զրուցեք ձեր բժշկի հետ:

Բազմաթիվ կանանց մոտ հետվիրահատական վերականգնումն անցնում է առանց բարդությունների, և նրանք վերադառնում են իրենց նախկին գործերին:

Ամփոփում

Հիստերէկտոմիան մեծ վիրահատություն է, որը սովորաբար խորհուրդ է տրվում, երբ ավելի հասարակ բուժումները բավարար արդյունքներ չեն տալիս: Ձեր ախտանիշները վիրահատությունից հետո պետք է բարելավվեն:

Լրացուցիչ տեղեկատվություն

Հիտերէկտոմիայի մասին

Այցելե՛ք Մեդեքսի հիստերէկտոմիայի էջը, որպեսզի ծանոթանաք այս վիրահատության տարբեր տեսակների մասին:

Վիրահատական միջամտությունների մասին

Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝

Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2020
Վերջին վերանայում՝ 28-04-2024