Երիկամների քարերը (նեֆրոլիթիազ կամ միզաքարային հիվանդություն) երիկամներում ձևավորվող և միներալներից ու աղերից կազմված պինդ նստվածքներ են:
Սննդակարգը, մարմնի ավելորդ քաշը, որոշակի առողջական խնդիրները և որոշ հավելումները և դեղամիջոցները երիկամների քարերի առաջացման բազմաթիվ պատճառներից են: Քարեր կարող են առաջանալ միզուղիների ցանկացած հատվածում՝ սկսած երիկամներից մինչև միզապարկ: Հաճախ քարեր առաջանում են, երբ մեզը խտանում է, ինչը թույլ է տալիս միներալներին բյուրեղանալ և կպչելով միմյանց՝ չափսերով մեծանալ:
Երիկամային քարերի միզուղիներով անցումը կարող է բավականին ցավոտ լինել: Այնուամենայնիվ, քարերը սովորաբար անդառնալի վնաս չեն պատճառում, եթե ժամանակին հայտնաբերվեն ու բուժվեն: Կախված իրավիճակից, ձեզ կարող է անհրաժեշտ լինել ոչ այլ ինչ, քան ցավազրկող դեղորայք ընդունել և շատ ջուր խմել՝ մեզով մանր քարերի հեռացման համար: Այլ դեպքերում, երբ, օրինակ, քարերը կանգ են առնում միզուղիներում, կարող են զարգանալ միզուղիների վարակ կամ այլ բարդություններ, որոնք առաջ բերեն վիրահատության անհրաժեշտություն:
Ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ կանխարգելիչ բուժում՝ երիկամներում կրկնվող քարերի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2018
Վերջին վերանայում՝ 29-05-2024