Գրադարան
Երիկամային քարեր․ բարդություններ

1 րոպե
Երիկամային քարը, որը փակում է միզածորանը, կարող է հանգեցնել միզուղիների և երիկամների վարակի (պիելոնեֆրիտ):
Դա պայմանավորված է նրանով, որ միզային թափոնները չեն կարողանում անցնել խցանված միզածորանով, ինչը կարող է առաջացնել բակտերիաների կուտակում:
Երիկամային վարակի ախտանիշները նման են երիկամային քարերի ախտանիշներին, բայց կարող են ներառել նաև՝
- բարձր ջերմություն՝ 38 C (100,4 F) կամ ավելի բարձր
- դող և սարսուռ
- խիստ թուլության կամ հոգնածության զգացում
- փորլուծություն
- պղտոր և տհաճ հոտով մեզ:
Երիկամային քարերի այլ բարդություններից են՝
- սեպսիս՝ վարակ, որը տարածվում է արյան միջոցով, առաջացնելով ախտանիշներ ամբողջ օրգանիզմում
- միզածորանի վնասվածք:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-03-2023 վերանայվել է՝ 12-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: