Գրադարան
Երիկամային քարեր․ ախտորոշում

1 րոպե
Եթե ձեր բժիշկը կասկածում է, որ ունեք երիկամային քար, ձեզ կարող է առաջարկել որոշ ախտորոշիչ թեստեր և միջոցառումներ:
- Արյան թեստ. արյան անալիզները կարող են հայտնաբերել ձեր արյան մեջ չափազանց շատ կալցիում կամ միզաթթու: Արյան անալիզների արդյունքները օգնում են վերահսկելու ձեր երիկամների առողջությունը և կարող են հուշել ձեր բժշկին, որ ստուգի այլ առողջական խնդիրների առկայությունը:
- Մեզի թեստ. 24-ժամյա հավաքված մեզի թեստը կարող է ցույց տալ, որ դուք միզում եք չափազանց շատ քար առաջացնող միներալներ կամ շատ քիչ քարերի առաջացումը կանխող նյութեր: Այս թեստի համար ձեր բժիշկը կարող է պահանջել, որ դուք երկու օր անընդմեջ մեզի հավաքեք:
- Պատկերային հետազոտություններ. պատկերային հետազոտությունները կարող են ցույց տալ ձեր միզուղիներում երիկամային քարերի առկայությունը: Բարձր արագության կամ կրկնակի էներգիայով համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) կարող է հայտնաբերել նույնիսկ մանր քարերը: Որովայնի սովորական ռենտգենն ավելի հազվադեպ է օգտագործվում, քանի որ այս տեսակի պատկերային թեստը կարող է բաց թողնել երիկամների փոքր քարերը:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). սա ոչ ինվազիվ հետազոտություն է, որը արագ և հեշտ է կատարվում: Այն կարող է հայտնաբերել երիկամային քարերի գերիշխող մեծամասնությունը:
- Մեզով դուրս եկած քարերի վերլուծություն. ձեզ կարող են խնդրել միզել քամիչի միջով, որ գտնեք մեզով հեռացվող քարերը: Դրանց լաբորատոր անալիզը կարող է բացահայտի ձեր երիկամների քարերի կազմը: Ձեր բժիշկն օգտագործում է այս տեղեկատվությունը, որ որոշի, թե ինչն է ձեր երիկամներում քարեր առաջացնում և ծրագիր կազմելու հետագա քարերի կանխարգելման համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-03-2023 վերանայվել է՝ 12-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: