Գրադարան

Ձախ փորոքի հիպերտրոֆիա. բարդություններ

Ձախ փորոքի հիպերտրոֆիա. բարդություններ

Time Read 1 րոպե

Ձախ փորոքի գերաճը ձևափոխում է սրտի կառուցվածքը և խոչընդոտում նորմալ գործունեությունը:

Մեծացած ձախ փորոքը կարող է՝

  • թուլանալ (կորցնել կծկողական ուժը)
  • պնդանալ և կորցնել էլաստիկությունը, որի պատճառով սրտի թուլացման փուլում ձախ փորոքում լցվում է ավելի քիչ արյուն և բարձրանում է սրտի ներսում արյան ճնշումը
  • ճնշել փորոքի արյունատար անոթները (պսակային զարկերակներ) և կրճատել արյան հոսքը:

Այս ախտաբանական փոփոխությունների արդյունքում, ձախ փորոքի գերաճը կարող է բերել մի շարք բարդությունների, այդ թվում՝

  • սրտի արյունամատակարարման թուլացում
  • դեպի այլ օրգաններ բավարար քանակով արյուն արտամղելու անկարողություն (սրտային անբավարարություն)
  • սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիա)
  • անկանոն, հաճախ՝ արագացած սրտազարկ (տախիկարդիա), որը բարձրացնում է ինսուլտի զարգացման ռիսկը
  • սրտամկանի՝ թթվածնով մատակարարման կրճատում (սրտամկանի իշեմիա)
  • ինսուլտ
  • սրտի և շնչառության գործունեության և գիտակցության հանկարծակի, անսպասելի կորուստ (սրտային հանկարծամահություն):

Հոդվածը տեղադրվել է՝ 15-03-2021 վերանայվել է՝ 14-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով