Գրադարան

Ձախ փորոքի հիպերտրոֆիա. կանխարգելում

Ձախ փորոքի հիպերտրոֆիա. կանխարգելում

Time Read 1 րոպե

Բարձր արյան ճնշման պատճառով զարգացող ձախ փորոքի գերաճի կանխարգելման լավագույն ուղին առողջ արյան ճնշման պահպանումն է:

Ձեր արյան ճնշումը (կամ որ նույնն է՝ զարկերակային ճնշումը) ավելի լավ կառավարելու համար առաջարկում ենք հետևյալ պարզ միջոցները:

  • Վերահսկեք բարձր արյան ճնշումը. տանն ունեցեք զարկերակային ճնշումը չափող սարք և հաճախակի չափեք ձեր ճնշումը: Պարբերաբար հանդիպեք ձեր բժշկին:
  • Պահպանեք ձեր քաշը առողջ միջակայքում. ապացուցված է, որ ավելորդ քաշի և բարձր արյան ճնշման միջև գործում է ուղղակի կապվածություն:
  • Ժամանակ հատկացրեք ֆիզիկական զբաղմունքներին. կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն օգնում է արյան ճնշման նվազեցմանը և պահում այն նորմալ մակարդակի վրա: Նպատակ դրեք շաբաթվա մեջ առնվազն 150 րոպե տրամադրել չափավոր ծանրաբեռնվածության ֆիզիկական ակտիվությանը և եղեք ֆիզիկապես ակտիվ շաբաթվա օրերի մեծ մասը:
  • Դարձրեք ձեր սննդակարգն առողջ. խուսափեք հագեցած ճարպերով հարուստ և աղի սննդամթերքներից և սննդակարգում մեծացրե՛ք մրգերի ու բանջարեղենների չափաբաժինը: Խուսափեք ալկոհոլային խմիչքներից կամ, ծայրահեղ դեպքում, օգտագործեք դրանք միայն քիչ կամ չափավոր քանակներով:
  • Ձերբազատվեք ծխախոտից. եթե ծխող եք, ծխելը դադարեցնելը բարելավում է ձեր ընդհանուր առողջությունը և կանխարգելում սրտամկանի ինֆարկտը: Զրուցեք ձեր բժշկի հետ ծխախոտից ազատվելու արդյունավետ միջոցների մասին և թույլ մի՛ տվեք, որ ձեր ներկայությամբ ծխեն: Մի՛ ծխեք և թույլ մի՛ տվեք, որ ձեր ներկայությամբ ծխեն:

Հոդվածը տեղադրվել է՝ 15-03-2021 վերանայվել է՝ 14-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով