Գրադարան

Ձախ փորոքի հիպերտրոֆիա. ախտանիշներ

Ձախ փորոքի հիպերտրոֆիա. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ձախ փորոքի գերաճը սովորաբար զարգանում է աստիճանաբար, որի վաղ փուլերում դուք կարող եք որևէ գանգատ կամ ախտանիշ չունենալ:

Երբ ձախ փորոքի հիպերտրոֆիան զարգանում է, կարող են ի հայտ գալ՝

  • օդի պակասի զգացում և հևոց
  • թուլություն կամ հոգնածություն
  • ցավ կրծքավանդակում, հաճախ՝ ֆիզիկական գործ անելուց հետո
  • սրտխփոցի զգացում (երբ սիրտը կարծես ուժգնացած է կծկվում կա «թփրտում է»)
  • գլխապտույտ կամ ուշաթափություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Զանգեք 1-03 և կանչեք շտապբ օգնություն, եթե՝

  • առկա են ավելի քան մի քանի րոպե տևող ետկրծոսկրային կամ սրտի շրջանի ցավեր
  • ունեք սուր շնչարգելություն
  • ունեք «աչքերի դեմը սևանալու» զգացողություն կամ կորցնում եք գիտակցությունը
  • ունեք հանկարծակի ուժեղ գլխացավ, խոսքի դժվարություն կամ մարմնի մի կեսի թուլություն:

Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք թեթև հևոց կամ այլ ախտանիշներ, օրինակ՝ սրտխփոցի զգացողություն:

Եթե ունեք բարձր արյան ճնշում (զարկերակային հիպերտենզիա) կամ մեկ այլ հիվանդություն, որը բարձրացնում է ձախ փորոքի գերաճի ռիսկը, բժիշկը հավանաբար խորհուրդ կտա, որ պարբերաբար այցելեք նրան և վերահսկեք ձեր սրտի գործունեությունը:

Հոդվածը տեղադրվել է՝ 15-03-2021 վերանայվել է՝ 14-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով