Մի՛ ծխեք. եթե երբևէ ծխող չեք եղել, մի՛ սկսեք ծխել: Զրուցեք երեխաների հետ չծխելու թեմայով, որ նրանք հասկանան, թե ինչպես խուսափել թոքի քաղցկեղի այս գլխավոր ռիսկի գործոնից: Սկսեք զրույցը ծխախոտի հետ կապված վտանգների մասին, որ նրանք հնարավորինս շուտ իմանան, թե ինչպես դիմակայել ծխող հասակակիցների ճնշմանը:
Դադարեցրե՛ք ծխելը. առանց հետաձգելու հրաժարվեք ծխախոտից: Ծխախոտի օգտագործման դադարեցումը կրճատում է թոքի քաղցկեղի ռիսկը, նույնիսկ եթե երկար տարիների ծխող եք: Ծխախոտի ծխից ազատ կյանքի անցման օգուտները սկսվում են արդեն իսկ մի քանի ժամ անց, իսկ քաղցկեղների ռիսկը աստիճանաբար նվազում է՝ 10 տարի անց կրճատվելով շուրջ 50%-ով: Զրուցեք բժշկի հետ ծխախոտից ձերբազատվելու արդյունավետ մոտեցումների և օժանդակող միջոցների մասին: Տարբերակներից են նիկոտինային փոխարինող բուժումը, դեղամիջոցները և փոխօգնության խմբերը:
Խուսափե՛ք երկրորդային ծխից. եթե ապրում կամ աշխատում եք ծխող մարդու հետ, օգնեք նրան, որ դադարեցնեի ծխելը կամ առնվազն ծխի դրսում, այլ ոչ թե ձեր ներկայությամբ: Խուսափեք այնպիսի միջավայրերից, որտեղ մարդիկ ծխում են, օրինակ՝ ծխախոտից ազատ տարածքներ չունեցող ռեստորաններ, սրճաններ կամ բառեր:
Ստուգեք տան ռադոնի մակարդակը. սա կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ տեղյակ եք, որ ձեր բնակավայրում ռադոնի մակարդակները խնդրահարույց են:
Աշխատավայրում խուսափե՛ք քաղցկեղածին նյութերի ազդեցությունից. հետևեք անվտանգության նորմերին և պաշտպանվեք աշխատավայրի թունավոր նյութերից: Օրինակներից են պաշտպանական դիմակները, ձեռնոցները, ակնոցները և այլն: Նկատի ունեցեք, որ քաղցկեղածին նյութերի վնասակար ազդեցությունն ուժեղանում է, եթե ծխող եք:
Սննդակարգը հարստացրեք մրգերով և բանջարեղեններով. ընտրեք հագեղած ճարպերից աղքատ և տարբեր տեսակի բանջարեղեններ, մրգեր և ամբողջահատիկներ պարունակող առողջ սննդակարգ: Վիտամինների լավագույն աղբյուրը մթերքներն են: Խուսափեք վիտամինային հավելումների մեծ քանակների ընդունումից, քանի որ մեծ դաղաչափով վիտամինը կարող է դառնալ վնասակար: Օրինակ, հետազոտությունները վկայում են, որ կարոտինի հավելումների օգտագործումը ծխող մարդկանց շրջանում բարձրացնում է քաղցկեղի ռիսկը:
Շաբաթվա օրերի մեծ մասը եղե՛ք ֆիզիկապես ակտիվ. եթե կանոնավոր վարժանքներով չեք զբաղվում, սկսեք աստիճանաբար ակտիվանալ: Վարժանքներ կատարեք շաբաթվա օրերի մեծ մասը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։