Skip to main content

Դուք և ձեր բժիշկը ընտրում եք քաղցկեղի բուժման ծրագիր՝ հիմնվելով մի շարք գործոնների վրա, ինչպիսիք են ձեր ընդհանուր առողջությունը, ձեր քաղցկեղի տեսակն ու փուլը և ձեր նախասիրությունները:

Որոշ դեպքերում դուք կարող եք որոշել չանցնել բուժում: Օրինակ, դուք կարող եք զգալ, որ բուժման կողմնակի ազդեցությունները կգերազանցեն հնարավոր օգուտները: Երբ դա այդպես է, ձեր բժիշկը կարող է առաջարկել պալիատիվ խնամք՝ բուժելու միայն քաղցկեղի առաջացրած ախտանիշները, ինչպիսիք են ցավը կամ շնչարգելությունը (հևոց):

Վիրահատություն

Վիրահատության ընթացքում ձեր վիրաբույժն աշխատում է հեռացնել թոքի քաղցկեղը և առողջ հյուսվածքի սահմանը: Թոքրի քաղցկեղը հեռացնելու միջամտությունները ներառում են հետևյալը:

  • Սեպաձև մասնահատում (ռեզեկցիա)՝ թոքի մի փոքր հատվածը` ենթաբիլթը հեռացնելու համար, որը պարունակում է ուռուցքը և առողջ հյուսվածքի եզրագիծը:
  • Սեգմենտային մասնահատում (ռեզեկցիա)՝ թոքի ավելի մեծ հատվածը, բայց ոչ՝ ամբողջ բիլթը հեռացնելու համար:
  • Լոբէկտոմիա՝ մեկ թոքի ամբողջ բիլթը հեռացնելու համար:
  • Պնևմոնէկտոմիա՝ ամբողջ թոքը հեռացնելու համար:

Եթե դուք ենթարկվում եք վիրահատության, ձեր վիրաբույժը նաև կարող է հեռացնել ձեր կրծքավանդակի ավշային հանգույցները, որ ստուգի դրանք քաղցկեղի նշանների համար:

Վիրահատությունը կարող է տարբերակ լինել, եթե ձեր քաղցկեղը սահմանափակված է թոքերով: Եթե դուք ունեք ավելի մեծ թոքային քաղցկեղ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ վիրահատությունից առաջ քիմիոթերապիա կամ ճառագայթային թերապիա՝ քաղցկեղը փոքրացնելու համար: Եթե վտանգ կա, որ քաղցկեղային բջիջները մնացել են վիրահատությունից հետո կամ ձեր քաղցկեղը կարող է կրկնվել, բժիշկը կարող է խորհուրդ տալ քիմիոթերապիա կամ ճառագայթային թերապիա վիրահատությունից հետո:

Ճառագայթային թերապիա

Ճառագայթային թերապիան օգտագործում է բարձր էներգիայի ճառագայթներ այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները և պրոտոնները՝ քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար: Ճառագայթային թերապիայի ժամանակ դուք պառկում եք սեղանի վրա և ձեր շուրջը սարք է շարժվում՝ ճառագայթման փունջն ուղղելով ձեր մարմնի ճշգրիտ կետերին:

Տեղային տարածված թոքի քաղցկեղ ունեցող մարդկանց համար ճառագայթումը կարող է օգտագործվել վիրահատությունից առաջ կամ հետո: Այն հաճախ զուգորդվում է քիմիոթերապիայի հետ: Եթե վիրահատությունը տարբերակ չէ, համակցված քիմիոթերապիան և ճառագայթային թերապիան կարող են դառնալ ձեր առաջնային բուժումը:

Թոքի սահմաններում տարածված քաղցկեղի և այն քաղցկեղների դեպքում, որոնք տարածվել են օրգանիզմի այլ շրջաններ, ճառագայթային թերապիան կարող է օգնել թեթևացնել ախտանիշները, ինչպիսն է ցավը:

Քիմիոթերապիա

Քիմիոթերապիան օգտագործում է դեղամիջոցներ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: Մեկ կամ մի քանի քիմիոթերապիայի դեղամիջոցներ կարող են տրվել ձեր ձեռքի երակով (ներերակային) կամ ընդունվել բերանով (օրալ): Դեղերի համակցությունը սովորաբար տրվում է մի շարք բուժումների ընթացքում, որոնք կարող են տևել շաբաթների կամ ամիսներ: Նման դեպքերում բուժումների միջև ձեզ կտրվեն ընդմիջումներ, որ կարողանաք վերականգնվել:

Քիմիոթերապիան հաճախ օգտագործվում է վիրահատությունից հետո՝ ոչնչացնելու քաղցկեղային բջիջները, որոնք կարող են մնալ վիրահատությունից հետո: Այն կարող է օգտագործվել միայնակ կամ զուգակցվել ճառագայթային թերապիայի հետ: Քիմիոթերապիան կարող է օգտագործվել նաև վիրահատությունից առաջ՝ քաղցկեղները փոքրացնելու և դրանց հեռացումը հեշտացնելու համար:

Թոքի տարածված քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ քիմիոթերապիան կարող է օգնել ցավը և այլ ախտանիշները թեթևացնելու համար:

Ստերեոտաքսիկ ճառագայթային թերապիա

Ստերեոտաքսիկ ճառագայթային թերապիան, որը նաև հայտնի է որպես ռադիովիրաբուժություն, ինտենսիվ ճառագայթային թերապիա է, որի ընթացքում բազմաթիվ տեսանկյուններից քաղցկեղի վրա ուղղվում են բազմաթիվ ճառագայթային փնջեր: Ստերեոտաքսիկ ճառագայթային թերապիան սովորաբար ավարտվում է մեկ կամ մի քանի բուժման կուրսով:

Ստերեոտաքսիկ ռադիոթերապիան կարող է տարբերակ լինել թոքի փոքր քաղցկեղ ունեցող մարդկանց համար, ովքեր չեն կարող վիրահատվել: Այն նաև կարող է նշանակվել թոքի քաղցկեղի բուժման համար, որը տարածվել է օրգանիզմի այլ շրջաններ, ներառյալ գլխուղեղը:

Թիրախային դեղորայքային թերապիա

Թիրախային դեղորայքային թերապիան կենտրոնանում է քաղցկեղի բջիջներում առկա հատուկ հատուկ գեների, սպիտակուցների կամ հյուսվածքային տարրերի վրա: Արգելափակելով դրանք՝ թիրախային դեղորայքային թերապիաները կարող են հանգեցնել քաղցկեղի բջիջների մահվան:

Թիրախային թերապիայի բազմաթիվ դեղամիջոցներ օգտագործվում են թոքերի քաղցկեղի բուժման համար, թեև դրանց մեծ մասը նշանակվում է միայն տարածված կամ կրկնվող քաղցկեղ ունեցող մարդկանց:

Որոշ թիրախային թերապիաներ ազդում են միայն այն մարդկանց մոտ, ում քաղցկեղային բջիջներն ունեն որոշակի գենետիկ մուտացիաներ: Ձեր քաղցկեղային բջիջները կարող են թեստավորվել լաբորատորիայում՝ պարզելու, թե արդյոք այդ դեղերը կարող են օգնել ձեզ:

Իմունոթերապիա

Իմունոթերապիան օգտագործում է ձեր իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Ձեր օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը չի կարող գրոհել ձեր քաղցկեղի վրա, քանի որ քաղցկեղի բջիջները արտադրում են սպիտակուցներ, որոնք օգնում են նրանց «թաքնվել» իմունային համակարգի բջիջներից: Իմունոթերապիան գործում է՝ խանգարելով այդ գործընթացը։

Իմունոթերապիայի բուժումները հիմնականում նախատեսված են տեղային տարածված թոքերի քաղցկեղով և օրգանիզմի այլ շրջաններում տարածված քաղցկեղ ունեցող մարդկանց համար:

Պալիատիվ խնամք

Թոքի քաղցկեղով հիվանդ մարդիկ հաճախ ունենում են քաղցկեղի գանգատներ և ախտանիշներ, ինչպես նաև բուժման կողմնակի ազդեցություններ: Օժանդակող բուժումը, որը նաև հայտնի է որպես պալիատիվ խնամք, բժշկության մասնագիտացված ոլորտ է, որը ներառում է բժշկի հետ աշխատանք՝ ձեր գանգատներն ու ախտանիշները հնարավորինս թեթևացնելու հասցնելու համար:

Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դուք հանդիպեք պալիատիվ խնամքի անձնակազմի հետ ձեր ախտորոշումից անմիջապես հետո, որ համոզվեք, որ դուք ձեզ հարմարավետ եք զգում ձեր քաղցկեղի բուժման ընթացքում և դրանից հետո:

Մեկ ուսումնասիրության ժամանակ թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղ ունեցող մարդիկ, ովքեր սկսել են ախտորոշումից անմիջապես հետո ստանալ օժանդակ օգնություն, ավելի երկար են ապրել, քան նրանք, ովքեր շարունակել են բուժումները, ինչպիսիք են քիմիաթերապիան և ճառագայթումը: Օժանդակող օգնություն ստացողները հայտնել են բարելավված տրամադրություն և կյանքի որակի մասին: Նրանք միջին հաշվով ապրել են գրեթե երեք ամիս ավելի երկար, քան սովորական բուժօգնություն ստացողները:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024