Թոքի քաղցկեղ. ախտանիշներ
25-06-2018
1 րոպե

Թոքի քաղցկեղի վաղ փուլերում սովորաբար ախտանիշները բացակայում են։
Տիպիկ դեպքերում թոքի քաղցկեղի ախտանիշներն ի հայտ են գալիս, երբ հիվանդությունը զարգանում է:
Թոքի քաղցկեղի ախտանիշները կարող են ներառել՝
- նոր առաջացած կամ բնույթը փոփոխած կայուն հազ
- հազալիս խորխում արյուն (արյունախխում կամ հեմոպտիզ)
- շնչարգելություն և հևոց, որը երբեմն կարող է ուղեկցվել կայուն խզզոցներով
- կրծքավանդակի, երբեմն՝ ուսագոտու կայուն ցավեր
- ձայնի խռպոտում
- չնախատեսված քաշի կորուստ
- ոսկրային ցավեր
- անբացատրելի մշտական թուլություն, հոգնածության զգացում կամ աշխատունակության կորուստ
- գլխացավ:
Այս ախտանիշները միշտ չէ, որ վկայում են թոքի քաղցկեղի մասին, սակայն քաղցկեղային հիվանդությունը հնարավորինս վաղ ախտորոշելու (կամ ժխտելու) համար բժիշկը կարող է խորհուրդ տալ որոշ ախտորոշիչ հետազոտություններ, հատկապես, եթե ծխող եք:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին, եթե ունեք որևէ կայունացած գանգատ կամ ախտանիշ:
Եթե ծխող եք և անկարող եք դադարեցնել, դարձյալ հանդիպեք բժշկին, ով կարող է խորհուրդ տալ ծխախոտից ձերբազատվելու արդյունավետ մոտեցումներ, օրինակ՝ խորհրդատվություն, դեղամիջոցներ և նիկոտինային փոխարինող արտադրանքներ:
Հոդվածը վերանայվել է՝ 07-06-2021