Կարմրուկի հանրահայտ բարդությունների ոչ ամբողջական ցանկը ներկայացվում է ստորև:
Ականջի վարակ. կարմրուկի ամենատարածված բարդություններից մեկն ականջի բակտերիալ վարակն է (միջին օտիտ), որն իր հերթին կարող է բերել մաստոիտիդի:
Բրոնխիտ, լարինգիտ կամ կրուպ. կարմրուկը կարող է բերել ձայնախորշի (լարինքս) բորբոքման կամ թոքերի գլխավոր օդատար ուղիների (բրոնխեալ խողովակներ) լորձաթաղանթի բորբոքման:
Թոքաբորբ (պնևմոնիա). թոքաբորբը կարմրուկի տարածված բարդություններից է: Թուլացած իմունային համակարգով մարդկանց մոտ կարող է զարգանալ թոքաբորբի առանձնահատուկ վտանգավոր տեսակը, որը երբեմն բերում է մահվան:
Էնցեֆալիտ. կարմրուկով 1000 մարդուց 1-ի մոտ զարգանում է գլխուղեղի բորբոքում: Էնցեֆալիտ կարող է զարգանալ կարմրուկից անմիջապես հետո կամ ամիսներ անց:
Հղիության խնդիրներ. հղի կանայք պետք է ձեռնարկեն կարմրուկից խուսափելու առանձնահատուկ միջոցներ, քանի որ այս վարակը կարող է առաջացնել վաղաժամ ծննդաբերություն, նորածնի ցածր քաշ կամ մայրական մահ:
Երեխայի մոտ կարմրուկի բարդացած ընթացքը կարող է կապված լինել հետևյալ գործոնների հետ՝
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։