Կարմրուկ. ախտորոշում
23-04-2019
1 րոպե

Կարմրուկի ախտորոշումը փորձառու մանկաբույժների կամ վարակաբանների համար որևէ դժվարություն չի ներկայացնում:
Բժիշկը սովորաբար կարողանում է կարմրուկը ախտորոշել՝ հիմնվելով բնորոշ ախտանիշների վրա, օրինակ՝ բնորոշ ցան, դրա փուլայնություն և հետագա պիգմենտացիա կամ ցանից 1-2 առաջ բերանի խոռոչում ի հայտ եկող Կոպլիկի բծեր: Կարմրուկի տիպիկ ընթացքի ժամանակ ախտորոշումը հատկապես հեշտանում է հիվանդության ծաղկման շրջանում:
Այնուամենայնիվ, բազմաթիվ բժիշկներ երբևէ չեն տեսել կարմրուկով հիվանդ մարդ, և ցանավորումը կարող են շփոթել տարբեր այլ հիվանդությունների հետ: Անհրաժեշտության դեպքում արյան թեստը կարող է հաստատել, թե արդյոք ցանավորման պատճառը կարմրուկն է: Կարմրուկի վիրուսը նաև կարող է հաստատվել ըմպանի քսուքի կամ մեզի նմուշի լաբորատոր թեստերով:
Հոդվածը վերանայվել է՝ 13-06-2021