Կարմրուկ
23-04-2019
1 րոպե

Կարմրուկը կամ ռուբեոլան մանկական վարակ է, որը հարուցվում է վիրուսով:
Անցյալում լինելով խիստ տարածված, այժմ կարմրուկային վարակը կարող է գրեթե միշտ կանխարգելվել պատվաստումով:
Կարմրուկը որոշ մանկահասակ երեխաների շրջանում կարող է ստանալ ծանր և անգամ մահվան ելքով ընթացք: Թեև պատվաստման շնորհիվ կարմրուկից մահացության ցուցանիշը հատկապես՝ զարգացած երկրներում զգալիորեն նվազել է, այնուամենայնիվ, աշխարհում տարեկան ավելի քան 100 հազար մարդ, գլխավորապես՝ մինչև 5 տարեկան երեխաներ մահանում են կարմրուկից կամ վարակի բարդություններից:
Ցանկացած մարդ կարող է վարակվել կարմրուկով, եթե նախկինում չի հիվանդացել, սակայն վարակն ավելի տարածված է այն անձանց շրջանում, ովքեր կարմրուկի վիրուսի դեմ չեն պատվաստվել: Կարմրուկի դեմ պատվաստումը որպես պարտադիր բաղադրիչ ներառված է բազմաթիվ երկրների (այդ թվում՝ Հայաստանի) պատվաստումների ազգային օրացույցում:
Մինչև 3 ամսական երեխաները կարմրուկի նկատմամբ անընկալունակ են։
Հոդվածը վերանայվել է՝ 13-06-2021