Գրադարան

Կարմրուկ. ինքնօգնություն

Կարմրուկ. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Եթե դուք կամ ձեր երեխան ունեք կարմրուկ, կապ պահպանեք ձեր բժշկի հետ, մինչ դուք վերահսկում եք հիվանդության զարգացումը և հետևում բարդություններին:

Փորձեք նաև որոշակի հարմարավետություն ապահովող այս միջոցները:

  • Թեթև տարեք. ձեզ հանգիստ պահեք և խուսափեք ֆիզիկական և այլ գործերից:
  • Խմեք շատ հեղուկներ. խմեք շատ ջուր, մրգային հյութ և բուսական թեյ՝ ջերմության և քրտնարտադրության պատճառով կորցրած հեղուկները փոխլրացնելու համար: Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտագործել ռեհիդրացիոն լուծույթներ: Այս լուծույթները պարունակում են ջուր և աղեր հատուկ համամասնություններով, որոնք փոխարինում են ինչպես ձեր կորցրած հեղուկներին, այնպես էլ էլեկտրոլիտներին:
  • Moisten the air. Use a humidifier to relieve a cough and sore throat. Adding moisture to the air can help ease discomfort. Choose a cool-mist humidifier and clean it daily because bacteria and molds can flourish in some humidifiers.
  • Խոնավացրեք օդը. օգտագործեք խոնավացուցիչ՝ հազը և կոկորդի ցավը թեթևացնելու համար: Օդի մեջ խոնավություն ավելացնելը նաև կարող է օգնել թեթևացնելու անհարմարավետությունը: Ընտրեք սառը գոլորշիով խոնավացուցիչ և մաքրեք այն ամեն օր, քանի որ որոշ խոնավացուցիչներում կարող են բազմանալ բակտերիաներ և բորբոսասնկեր:
  • Խոնավացրեք ձեր քթային անցուղիները. ֆիզիոլոգիական լուծույթով քթային սփրեյները կարող են հանգստացնել գրգռվածությունը՝ խոնավ պահելով քթի ներսը:
  • Հանգիստ տվեք ձեր աչքերին. եթե ձեզ կամ ձեր երեխային վառ լույսը նյարդայնացնում է, ինչպես լինում է կարմրուկով հիվանդ բազմաթիվ մարդկանց մոտ, թուլացրեք սենյակի լույսը կամ կրեք արևային ակնոց: Նաև խուսափեք հեռուստացույց դիտելուց, սմարտֆոններից և ընթերցանությունից, եթե զգում եք լուսազգայունություն:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 13-06-2021 վերանայվել է՝ 17-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով